Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քարոզարշավի չլինելը հիմք չէ, որ ընտրությունները չկայանան. Քարոզարշավը իրավունք է, ոչ թե պարտադիր

September 20, 2022

Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Լրատվամիջոցները մեր մասին | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ, սակայն Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ թեկնածուներ դադարեցրել են քարոզարշավը: Իսկ, օրինակ, Քաջարանի գործող քաղաքապետ, միաժամանակ համայնքապետի թեկնածու Մանվել Փարամազյանը մեկնել էր առաջնագիծ: Որքանով է հավանական, որ ընտրությունները կչեղարկվեն կամ կհետաձգվեն:

 

Այս առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը «Առաջին լրտվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե մինչև սեպտեմբերի 25-ը որևէ պահի հայտարարվի ռազմական կամ արտակարգ դրությունը, անմիջապես ընտրությունները կդադարեցվեն և անգամ օր փոխելու կարիք չի լինի: Ոչ ոք չի կարող ասել, թե որքան կտևի ռազմական դրությունը, միայն այդ դրությունը վերացնելուց հետո որոշում կկայացվի ՏԻՄ ընտրություններ անցկացնելու օրվա մասին:

 

Ինչ վերաբերում է նրան, որ շատ թեկնածուներ զրկված են եղել քարոզարշավ անցկացնելու հնարավորություններից, ոմանք առաջնագծում են, նա նկատեց, որ քարոզարշավն իրավունք է, ոչ թե պարտադիր. «Քարոզարշավի չլինելը, կամ թեկնածուների առաջնագծում լինելը հիմք չէ, որ ընտրությունները չկայանան: Իրականում ՏԻՄ ընտրություններում շատ ենք տեսել, որ շատերը քարոզարշավ չեն էլ արել, հատկապես փոքր համայնքներում»:

 

Վարդինե Գրիգորյանի խոսքով, այն համայնքներում, որտեղ բնակչությանը  տարհանել են, սակայն այդտեղ նշանակված են ՏԻՄ ընտրություններ, օրինակ, Սիսիան համայնքում, հնարավոր է իրենց մասով արտակարգ դրություն հայտարարելու որոշում կայացվի և իրենց մասով չեղարկվեն ընտրությունները: Սակայն մինչ այս պահը նման որոշում չկա, որ որոշ բնակավայրերում չեղարկվեն ընտրությունները»,-ասաց նա:

 

Իր հերթին ԱԺ «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս խնդրի հետ կապված որևէ փոփոխություն չկա, քննարկում լէ չկա, որովհետև այս պահին ավելի կարևոր հարցեր ունեն քննարկելու. «Ընտրությունները օրենքով սահմանված կարգով հնարավոր է հետաձգել միայն արտակարգ դրության դեպքում»,-ասաց նա:

 

Հարցին, թե խնդիր չէ, որ քարոզարշավ տեղի չի ունենում, պատգամավորը պատասխանեց. «Ընտրությունների տեսակետից խնդիր է, բայց սահմանների պաշտպանության տեսակետից սահմանին գտնվելն ավելի կարևոր է»:

 

1in.am

Դիտումներ՝ 28

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????