Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ականները հերթով պայթում են․ ՍԴ շուրջ զարգացումները վկայում են խորքային լուրջ ճգնաժամի մասին

June 25, 2019

Տեսադարան

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանի ընտրությունը նոր իրողություններ է առաջ բերում Մարտի 1-ի գործում: Եվ պատճառը միայն այն չէ, որ Վահե Գրիգորյանի ընտրությունը դատաիրավական համակարգում ընկալվում է որպես հեղափոխության հերթական փուլի դրվագ։ Նրա ընտրությունը մարտիմեկյան գործում նոր իրողություն է ենթադրում գործի բովանդակությանն առնչվող առավել կոնկրետ դրվագներով: Գրիգորյանը Մարտի 1-ի զոհերի հարազատների շահերի պաշտպանն էր: Ընդ որում, այստեղ պետք է խոսել ոչ միայն զուտ իրավական հանգամանքի մասին, որպես գործունեություն ծավալած փաստաբան․ մի շարք հանգամանքների բերումով Վահե Գրիգորյանը «քաղաքական անտուրաժ» ապահովող փաստաբան էր:

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Արթուր Սաքունցը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և քաղաքագետ Աղասի Մարգարյանը:

 

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները խորքային լուրջ ճգնաժամի մասին են վկայում, որ կա Հայաստանի իրավական ոլորտում: Վերլուծաբանը նշեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո նոր համակարգ, այդ թվում նաև նոր, անկախ դատական համակարգ ստեղծելու խնդիրներ կան:

 

Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ Վահե Գրիգորյանը ոչ միայն Մարտի 1-ին սպանվածների հարազատների՝ որպես տուժողների իրավահաջորդն է, այլ նաև Հյուսիսային պողոտայի հանրային գերակա շահի անվան տակ սեփականազրկված քաղաքացիների իրավապաշտպանությունն է իրականացրել, որի հետևանքով քրեական գործ է հարուցվել և նա քաղբանտարկյալ է դարձել՝ մի քանի ամիս գտնվելով բանտում: Սաքունցի խոսքով՝ Վահե Գրիգորյանը ամբողջությամբ տիրապետում է դատական համակարգում տիրող իրավիճակին: «Որպես իրավաբան, փաստաբան Վ. Գրիգորյանը եղել է առաջնագծում»:

 

Իրավապաշտպանը նաև ընդգծեց, որ Սահմանադրությունը, որի հեղինակներից է ՍԴ նախագահ կարգված Հրայր Թովմասյանը, «կարված է» Սերժ Սարգսյանի իշխանության ապահովման համար. «Այդ Սահմանադրությունից բխող իրավական կարգավորումներով որևէ գործողություն կատարելը անխուսափելիորեն հանգեցնելու էր ճգնաժամի, որովհետև նոր իշխանության ժողովրդավարական և իրավական պետություն կայացնելու բնույթը և ձգտումը հակասության մեջ էին մտնելու այն կարգավորումների հետ, որոնք բոլորովին այլ բնույթի իշխանության համար էին ստեղծված… Այս Սահմանադրությունը ժողովրդավարական կառավարման համար փակուղի է, այն նաև ծուղակ է…»:

 

«Առկա է քաղաքական ճգնաժամ, իրավական ճգնաժամի մասին չեմ ցանկանա շատ խոսել, բայց ակնհայտ է, որ Սահմանադրության մի հոդվածը հակասում է մյուսին, կիսատ հոդվածներ կան. հապճեպ գրված Սահմանադրություն է: Գրել են պրոֆեսիոնալներ, հասկացել են՝ ինչ նպատակով են գրում, և հապճեպությունը բերել է հետաքրքիր «վիրիպակների,- նշեց Աղասի Մարգարյանը:- Վահե Գրիգորյանն իր հայտարարությամբ շեշտեց, որ հայտնվել ենք սահմանադրական ճգնաժամի մեջ: Դատական համակարգն ամեն կերպ հարմարեցված է եղել և ծառայել է ավտորիտարիզմի ձգտող իշխանական  համակարգին, հիմա փոխվել է կառավարման համակարգը, փոխվել են հարաբերությունները, բայց դատական համակարգը շարունակում է իներցիայով գործել»:

 

Հակոբ Բադալյանն ընդգծեց, որ Հայաստանում հերթով պայթում են իրավաքաղաքական ականները. նախկին համակարգը ճգնաժամ է ապրում:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

1in.am

Դիտումներ՝ 512

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????