Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետության զավթման որոշումներ կայացրած քննիչները, դատախազներն ու դատավորները չեն պատժվելու

May 25, 2020

Տեսադարան

ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի՝ այդպիսով բավարարելով Գլխավոր դատախազության բողոքները:

 

Մասնավորապես բավարարվել են ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներով ճանաչել է Արմեն Ավագյանի, Մասիս Այվազյանի, Կարեն Թարխանյանի, Դավիթ Աղայանի, Վարդան Ջհանգիրյանի, Արման Շահինյանի, Դավիթ Մաթևոսյանի, Խաչիկ Գասպարյանի և Սամվել Հարությունյանի անմեղությունը իրենց մեղսագրված արարքներում և հանցակազմի բացակայության հիմքով կարճել է նրանց վերաբերյալ քրեական գործերի վարույթները:

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրույցել է նախկին քաղբանտարկյալ Սամվել Հարությունյանի և իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

 

«2008թ. Առաջին ատյանի դատարանի վճռից անմիջապես հետո մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան, որը վճիռն անփոփոխ թողեց: Դրանից հետո նախկին ռեժիմի պարագայում Վճռաբեկ դատարան դիմելու իմաստ չկար, հիմա, որ իրադրություն է փոխվել, մտածեցինք դիմել, գուցե արդարություն լինի և եղավ»,- նշեց Սամվել Հարությունյանը:

 

Արթուր Սաքունցի խոսքով՝ կարևոր է, որ գործընթացը մեկնարկել է: «Ավելի քան հարյուր հոգու նկատմամբ կայացվել են ապօրինի դատական ակտեր, և մարդկանց ապօրինի բերման են ենթարկել ոստիկանություն ու բռնության են ենթարկել, և ՀՔԾ-ում քննվում է բռնությունների գործերը՝ բավականին դանդաղ… Այս գործերը վերաբերում են պետության զավթման ժամանակահատվածում քաղաքական հայացքների համար ապօրինի հետապնդվածներին, և դա ամբողջությամբ անցումային արդարադատության կոնցեպտի շրջանակում է… Մարտի 1-ի գործով 9 անձ արդարացվել է, բայց վճիռները չպետք է հատվածական լինեն: Անհրաժեշտ է համալիր մոտեցում ցուցաբերել»,- ընդգծեց իրավապաշտպանը:

 

Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց այն առումով, որ անհիմն մեղադրական դատավճիռ կայացնելը իրավական հետևանքներ չի ունեցել և շարունակում են համակարգում մնալ անհիմն մեղադրանք պաշտպանած դատավորները, քննիչները, դատախազներն ու ոստիկանները:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Դիտումներ՝ 243

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????