Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռուսաստանում աշխատանքային միգրանտներին հարկադրաբար պատվաստելու են. «Պուտինյան ռեժիմը խախտում է մարդու իրավունքները»

June 29, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել է մինչև հուլիսի 15-ը կազմակերպել արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումները, որոնք գալիս են Ռուսաստանի Դաշնություն աշխատելու: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է համարում. «Ռուսաստանում պուտինյան ռեժիմի կողմից գործողությունների հետ կապված չպետք է զարմանալ, որ ցանկացած գործողություն, որպես օրինաչափություն, հանգեցնում է մարդու իրավունքների խախտման: Դա այդ ռեժմի էությունն է, բովանդակությունն է, մտածելակերպն ու ոճը: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ քաղաքացու կամքին հակառակ բժշկական միջամտության մասին է խոսքը:

 

Այսինքն նման կերպ խնդիրը չի կարելի լուծել: Կարող է պետությունը սահմանել կանոններ, որ հաշվի առնելով համաճարակային վիճակը, պետության տարածք մուտք գործողները պետք է պատվաստվեն, որովհետև կա ռիսկը, որ համավարակը կարող է տարածվել: Դա պետք է թողնել մարդու ընտրությանը, ինքը կատարում է այդ պայմանը և մուտք է գործում տվյալ երկիր, թե մուտք չի գործում այդ երկիր և չի պատվաստվում: Բայց պարտադրել, որ բոլոր մարդիկ, որոնք արդեն որպես աշխատանքային միգրանտներ գտնվում են Ռուսաստանում, պետք է պատվաստվեն ստիպողաբար, դա անթույլատրելի է:

 

Այսինքն մարդկանց պետք է տրվի ընտրության հնարավորություն՝ կամ պատվաստվում եք և շարունակում եք մնալ, կամ չեք պատվաստվում և լքում եք երկիր: Իսկ այսպես պարտադրելը, առանց մարդու համաձայնության բժշկական միջամտություն կատարելը անձնական կյանքի միջամտություն է»,-ընդգծեց Սաքունցը:

 

Դիտարկմանը, որ Ռուսաստանում օրական կորոնավիրուսի 20 հազար նոր դեպք է հայտնաբերվում և դրանով են պայմանավորված նման խստացումները, իրավապաշտպանն արձագանքեց. «Դա պետք է լինի կանոն՝ ազատ ընտրություն կատարելու հնարավորություն թողնելով, ոչ թե մարդիկ, որոնք իր հսկողության ներքո են գտնվում, պարտադիր բոլորին պատվաստեն: Որովհետև կարող է մարդ կա, որն ասում է՝ չեմ ուզում պատվաստվել, վերադառնում եմ իմ երկիր: Այսինքն հիմա ի՞նչ են անելու այդ մարդուն, զոռով բռնելու են տանեն բռնի պատվաստե՞ն»:

 

Սաքունցը նաև նկատեց, որ Ռուսաստանում աշխատանքային միգրանտների իրավունքների ոտնահարումները նորություն չեն. «Այն, որ աշխատանքային միգրանտների իրավունքները Ռուսաստանի Դաշնությունում զանգվածաբար խախտվում են, դրա մասին բազմաթիվ անգամ հենց ռուսական իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում են ներկայացված, այդ թվում հայտնի «Ագորա» իրավապաշտպան կազմակերպությունն է դրան բազմիցս անդրադարձել»:

 

1in.am

Դիտումներ՝ 48

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????