Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մնացական Մարտիրոսյանի նշանակումն արդարադատության ոչնչացման մասին է վկայում

January 30, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ

Մի շարք ՀԿ-ներ համատեղ հայտարարություն են տարածել՝ Մնացական Մարտիրոսյանին Երևանի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելու կապակցությամբ։

 

«2023 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է ԲԴԽ-8-Ո-26 որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը, որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյանի թեկնածությունը։

 

Բարձրագույն դատական խորհրդի վերոնշյալ որոշումը անընդունելի և Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելը դատապարտելի է մի շարք պատճառներով», -նշված է հայտարարության մեջ։ Նաև նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումներ և քաղաքական հետապնդման փաստը, ինչը ի թիվս այլնի, որպես հետևանք ֆինանսական մեծ բեռ է դրել նաև պետության վրա։ Ավելին՝ Մնացական Մարտիրոսյանի բարեվարքության ստուգման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն։

 

«Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները՝ անթույլատրելի ենք համարում Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում, ինչի կապակցությամբ պահանջում ենք Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ չնշանակել Մնացական Մարտիրոսյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում և առաջարկն առարկություններով վերադարձնել Բարձրագույն դատական խորհրդին»,-նշված էր հայտարարության մեջ։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դժվարանում է ասել, թե արդյոք իրենց պահանջին կընդառաջի Վահագն Խաչատուրյանը։  Սաքունցի խոսքով՝ նշանակում են պաշտոնների մարդկանց, որոնք դատական համակարգի, պետության զավթման ամբողջ գործընթացի մասնակից են եղել։

 

«Մարդը, որը ՄԻԵԴ ամենավերջին որոշմամբ արձանագրվել է, որ կալանքի կիրառման հիմքեր չի ունեցել, բայց կիրառել է, նման պաշտոնի է հավակնում։ Սա արդարադատության բացակայություն ոչնչացման մասին է խոսում։ Սա քաղաքական կամքի բացակայության մասի է վկայում, և դատական իշխանությունը պահելու նույն վիճակում, ինչպիսին եղել է նախկինում», ասել է իրավապաշտպանը։

 

Իշխանությունը նման քաղաքականություն է իրականացնում, քանի որ, ըստ Սաքունցի, իշխանությունների կողմից վերահսկելի դատավորներ են պետք, հակառակ դեպքում Մնացական Մարտիրոսյանին վաղուց արդեն հեռացրած կլինեին դատական համակարգից և ոչ միայն նրան, այլ նրա նման շատ դատավորների․ «Հեղափոխական իշխանությունը չկատարեց հանրեության գլխավոր պահանջը՝ հանրային վստահություն ունեցող և արդար դատարան ունենալու պահանջը։

 

Նրա դիտարկմամբ՝ կուսակցության և պետության սերտաճվածության մոտեցումը չի փոխվել։

 

«Վեթինգ չարվեց, լյուստրացիա չարվեց, բարեվարքության սկզբունքը չներդրվեց, Ներքին գործերի նախարարություն, ԿԸՀ, ԲԴԽ, տարբեր նշանակումներ եղան, և այս բոլոր նշանակումներում քաղաքական շահերն ավելի են գերակայում, քան արդարադատության և բարեվարքության և հանրային վստահության շահը»,-ասել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ հանրության սպասումները հեղափոխական իշխանությունը չարդարացրեց։

 

 

 

Դիտումներ՝ 87

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????