Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2020 թ․ նոյեմբերից այս կողմ տեղի ունեցածը մեզ թույլ չի տալիս տեսնել ու հպարտանալ կոռուպցիայի համաթվով

February 1, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի՝ Հայաստանը, նախորդ տարվա համեմատ՝ 17 հորիզոնականով և 7 միավորով բարելավել է իր դիրքը կոռուպցիայի ընկալման 2020 թվականի համաշխարհային ինդեքսում։ Այժմ Հայաստանը 60-րդ տեղում է՝ հորիզոնականը կիսելով Հորդանանի և Սլովակիայի հետ։

 

Ռուսաստանը և Ադրբեջանը միասին կիսում են ցանկի 129-րդ հորիզոնականը՝ յուրաքանչյուրը 30 միավորով։ Առաջատարները շարունակում են մնալ Դանիան և Նոր Զելանդիան՝ յուրաքանչյուրն ունենալով 88 միավոր։ Ներկայումս ամենից կոռումպացված երկրներն են Սոմալին և Հարավային Սուդանը՝ 12-ական միավորով։ Վատագույն եռյակում նաև Սիրիան է։ 2017 թվականին Հայաստանն ինդեքսում 35 միավորով զբաղեցնում էր 107-րդ հորիզոնականը։

 

Այս զեկույցից հետո կարծիքներ են հնչում, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով մեր դիրքերի բարելավումը որևէ կերպ չի անդրադարձել, չի բարելավել Հայաստանի տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակը։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ կորոնավիրուսի համավարակի ու հետպատերազմյան իրավիճակում խոսել ինչ-որ տնտեսական բարելավման, սոցիալական բարելավման մասին, դժվար է։ Նույնիսկ շատ զարգացած պետություններ են լուրջ տնտեսական խնդիրներ ունեցել, բայց կոռուպցիան բոլորովին այլ բանի հետ է կապված։ «Դա բնութագրում է հանրային ընկալումները։ Այդ առումով, այն օրենսդրական բազան, այն փոփոխությունները, որոնք իրականացվել և իրականացվում են կոռուպցիայի դեմ պայքարի համար, հենց դրանք են գնահատվում։ Իհարկե, վիճակը նույնը չէ, ինչ մինչ հեղափոխությունն էր։ Հեղափոխությունից առաջ էլ նման օրենքներ, փոփոխություններ արվում էին, բայց դրանք վստահություն չէին ներշնչում։

 

Կոռուպցիայի դեմ պայքարի համար կարևոր է իրականացումը։ Իհարկե, մենք դեռ պետք է սպասենք, որ նոր մարմինները՝ հակակոռուպցիոն դատարանները, հակակոռուպցիոն կոմիտեն ինչ արդյունքներ են գրանցելու, ապօրինի գույքի հետ բերման պրակտիկան ինչպես է իրականացվելու։

 

Հետևաբար` միայն կոնկրետ գործողություններ իրականացվելուց և արդյունքը գրանցելուց հետո կարող ենք խոսել, հետևություններ անել, գնահատել»,- ասաց իրավապաշտպանը։

 

Սաքունցի խոսքերով, սակայն, բազմաթիվ խնդիրներ այս մասով շարունակում են մնալ։ Խնդիրներ կան, օրինակ, մեկ անձից գնումներ իրականացնելու հարցում։ Նման դեպքերը շատացել են։ Խնդիր կա իրական սեփականատերերի ցանկի հրապարակման հետ կապված և այլն։

 

«Անշուշտ, կրկնում եմ, վիճակը նույնը չէ, ինչպես փորձ են անում նույնականացնել նախկիններից շատերը։ Ակնկալիքները և անելիքները շատ մեծ են։

 

Կոռուպցիայի ընկալման համաթվով ամենաբարվոք տեղերում գտնվող երկրներում ոչ միայն օրենսդրությունն է գնահատվում, այլև պրակտիկան։

 

Հետևաբար` մենք շատ-շատ հետ ենք այդ մակարդակից և պետք է տարեցտարի ձգտենք դրան»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ մեր երկրում այնքան լուրջ ու ճակատագրական իրադարձություններ են տեղի ունեցել և շարունակում են ունենալ, որ դրանց ֆոնին կոռուպցիայի համաթվի բարելավումը աչքի ընկնել չի կարող։

 

«Իհարկե, ամենայն հավանականությամբ՝ կոռուպցիայի համատեքստում Հայաստանը 2019-2018 թթ․-ից առաջվա Հայաստանը չէ, համեմատության եզրեր անգամ լինել չեն կարող, բայց այն իրականությունը, որ ունենք 2020 թ․նոյեմբերից այս կողմ՝ մեզ թույլ չի տալիս տեսնել ինչ-ինչ ձեռքբերումներ և հպարտանալ դրանցով։

 

1in.am

Դիտումներ՝ 84

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????