Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե նույնիսկ դավաճանություն չի եղել, նախկիններն ապաշնորհ են եղել. Ապրիլյան պատերազմին պետք է քաղաքական և իրավական գնահատական տրվի

April 5, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին գնահատականները տարբեր են։ Վերջին շրջանում Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, որ նախկին իշխանություններն այդ ժամանակ սպասարկել են կոնկրետ շահեր։

 

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, որը նաև աղմկահարույց տեսանյութ էր հրապարակել հակառակորդի հարձակման մասին, ինչն ըստ էության ապացուցում է, որ առաջինը Ադրբեջանն է հարձակվել, առ այսօր պնդում է՝ 2016-ի ապրիլին տեղի է ունեցել դավաճանություն։ Մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում Ղուկասյանը մասնավորապես նշել է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանության առաջ քաղհասարակությունից մի շարք հարցեր բարձրացվեցին, սակայն այդպես էլ այդ հարցերը մնացին անպատասխան։ Ապրիլյան պատերազմի արդյունքում տեղի ունեցավ հրադադարի գծի ակնհայտ խախտում, որը չունեցավ որևէ միջազգային հետևանք։ Այս ամենն ամփոփելով՝ մենք եկանք եզրահանգման, որ տեղի էր ունեցել դավաճանություն, և Հայաստանի ղեկավարությունը սպասարկել է շահեր, որոնք որ բերել են արհեստականորեն այն վիճակի, որից տպավորություն էր ստեղծվում, որ Իլհամ Ալիևը կարող է ինքնակամ պատերազմներ հրահրել, մարդ սպանել և մնալ անպատիժ, ինչպես եղավ ապրիլյան դեպքերի ժամանակ, ու առ այսօր Հայաստանի Հանրապետությունը իր որևէ պաշտոնական գործողությունով այս իրավիճակը չի փոխել»։

 

https://i.ytimg.com/vi/uE1ASDxcntM/maxresdefault.jpg

 

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն օբյեկտիվ քննության անհրաժեշտություն է տեսնում։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Դավաճանություն է, թե ոչ ՝ դատ ու դատաստան չի եղել, որ պնդենք, առայժմ միայն ենթադրություն է, որը պետք է իր պատասխանը ստանա։ Այս հարցերի պատասխանները չստանալով՝ պետության օրգանիզմը քայքայելու նման մի բան ենք անում։ Ես շատ հավանական եմ համարում, որ 5-րդ շարասյունն է գործել, բայց որպեսզի այդ կասկածները վերանան, պետք է քննություն իրականացվի»։

 

Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց. «Նորերը որևէ պարտավորություն չունեն նախկինների գործունեության հետ կապված, բայց և չպետք է կոծկեն այդ ամենը։ Այդ պատճառով էլ խիստ անհրաժեշտ եմ համարում, որ այդ ամենը Ազգային ժողովում քննարկվի։ Մենք պետք է իրադարձությունների ընթացքը հասկանանք, պատասխանատուները պատժվեն, մենք պետք է իրավական պետության շրջանակներում գործենք ու պատրաստ լինենք ստանալ ցանկացած գնահատական»։

 

Շիրինյանն ընդգծեց՝ անկախ նրանից՝ դավաճանություն եղել է, թե ոչ, բանակի կորուստները՝ մարդկային և նյութական, պետք է հասկանալ. «Դրանք ո՞վ է փոխհատուցելու։ Նույնիսկ եթե դավաճանություն չի եղել, ուրեմն որոշումներ կայացնողները ապաշնորհ են եղել, քթի ծակ չեն ունեցել։

 

Եվ այդ հանգամանքները հաշվի առնելով՝ անպայման պետք է լուրջ խորհրդարանական լսումներ անցկացնել»։

 

Մեր զրուցակիցը կարևորում է նախկին իշխանություններին քաղաքական գնահատական տալու հանգամանքը, բայցև նշում է՝ պետք է գործել իրավունքի դաշտում. «Դատարանը պետք է օբյեկտիվ քննություն իրականացնի, պետք է հասկանանք՝ ինչո՞ւ այդքան կորուստ ունեցանք, ի՞նչ վիճակում էին ԶՈՒ-երը, նախկին պաշտոնյաներից քանիսի՞ երեխաներն էին ծառայության մեջ՝ առաջնագծում, իսկ քանիսի երեխաներն էին երկրից փախած»։

 

http://hayastan24.com/images/content/29-05-2018/f5939206b3f6c65939206b3f706thumb_9D8ve.jpg

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց՝ ժամանակին իրենց զեկույցներով ներկայացրել են այն պահանջը, որ պետք է քննություն իրականացվի Ապրիլյան պատերազմի օրերին տեղի ունեցածի վերաբերյալ: «Մահացության հանգամանքների բացահայտման, զինամթերքի և սննդամթերքի, տեխնիկական միջոցների մատակարարման, բժշկական սպասարկման, ապահովման տեսանկյունից պետք է անպայման քննություն իրականացվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո զանգվածային հանգանակությունների հետ կապված մի հետաքրքիր գնահատական տրվեց։ Հավաքված գումարների հաշվին դիրքերի ամրացումը, այն միջոցները, որ դրվեցին այդ նպատակով, էականորեն փոխեցին իրավիճակը։ Դա խոստովանություն էր, որ իրավիճակն իսկապես լավ չի եղել։ Իսկ թե ինչու՝ դա նույնպես պետք է պարզի քննությունը՝ մանավանդ մենք բազմիցս ասել էինք ու ասում ենք, որ համատարած կոռուպցիան էականորեն ազդել է պաշտպանունակության վրա, ինչն ամենացայտուն կերպով բացահայտվեց Ապրիլյան պատերազմի օրերին»։

 

Սաքունցը կարծում է, որ պետք է նոր քննություն իրականացվի, և նոր քննության արդյունքների հիման վրա տրվեն իրավական գնահատականներ. «Ես հստակ ասեմ, որ մենք բազմիցս ներկայացրել ենք և հիմա էլ ներկայացնում ենք, պետք է երկու կարևոր գործողություն կատարվի։ Առաջինը Ազգային ժողովի կողմից նախկին ավտորիտար համակարգին քաղաքական գնահատական տալն է։ Դա պետք է լինի ամբողջական, համակողմանի գնահատական՝ թե՛ ընտրություններին, թե՛ անպատժելիությանը, թե՛ կոռուպցիային։ Եվ երկրորդը անցումային արդարադատությունն է, որն ունի մի քանի կոմպոնենտ»։

 

Առաջինը, ըստ իրավապաշտպանի, նախորդ կառավարման ընթացքում մարդու իրավունքների տեսանկյունից տուժածների իրավունքների խախտման ճանաչումն է, որի մեջ ընդգրկվում են ոչ միայն քաղաքական հետապնդման զոհերը, սեփականության իրավունքներից զրկվածները, այլև ԶՈՒ-երում մահացած, սպանված զինծառայողները. «Շատ զինվորների հետ կապված գործեր, որոնց պատշաճ քննություն չի իրականացվել, բայց մարդկանց իրավունքները մնում են խախտված։ Պետությունը պետք է ճանաչի այդ խմբի մարդկանց իրավունքների խախտումների հարցը և պետք է նրանց բարոյական և նյութական փոխհատուցում տրամադրի։ Անցումային արդարադատության մեջ են տեղավորվում նաև Ապրիլյան պատերազմի դեպքերը։ Այսինքն՝ եթե մենք անցումային արդարադատություն չենք իրականացնում, հատվածային մոտեցումը արդարացված չի լինում»։

 

Արթուր Սաքունցը եզրափակեց՝ քաղաքական գնահատական տալը, անցումային արդարադատության միջոցով ճշմարտության բացահայտումը խիստ անհրաժեշտություն է։

1in.am

Դիտումներ՝ 874

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????