Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վարդազարյանին ԲԴԽ անդամ ընտրող Դատավորների միություն կոչվածն ինչպե՞ս կարող է խոսել անկողմնակալության կամ անաչառության մասին

October 8, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Անցնող շաբաթ ԱԺ-ն Կարեն Անդրեասյանին ընտրեց ԲԴԽ նախագահ։ Կարեն Անդրեասյանը իր ելույթում նշեց, որ մարդիկ հոգնել են 30 տարի լսել, որ շուտով դատարանները չեն լինելու այնպիսին, ինչպիսին եղել են տասնամյակներ շարունակ: «Հոգնել են նաև իմ խոսքերից, որովհետև ես այս մասին խոսում եմ գրեթե 20 տարի:

 

Չեմ ասում, որ քիչ բան է արվել, որպեսզի մենք ունենանք մեր երազանքի դատարանները, բայց, ցավոք, նաև ներկայիս քաղաքական իշխանությունը բազմաթիվ անգամներ պնդել է, որ այդ արդյունքները, որոնք արվել են դատական համակարգում, բավարար չեն: Ես փորձել եմ նպաստել դատական համակարգի, դատարանների լավը լինելուն՝ որպես դասախոս, որպես փաստաբան, որպես Մարդու իրավունքների պաշտպան, որպես գործարար, որպես ՀԿ ներկայացուցիչ, որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչ և վերջում՝ որպես նախարար»,-ընդգծեց նա։

 

Հատկանշական է, որ Դատավորների միության որոշ անդամներ շտապեցին հայտարարել, որ Կարեն Անդրեասյանը կուսակցական է և դա չի կարող անկողմնակալ ու անաչառ լինել ԲԴԽ անդամի կարգավիճակում:

 

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Երբ դատավորների միություն կոչվածը ձայների մեծամասնությամբ ԲԴԽ անդամ է ընտրում ԱԱԾ պետի (արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի) մտերիմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդազարյանին, որը տարիներ շարունակ որպես դատավոր քննել է ԱԱԾ-ի միջնորդությունները օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման վերաբերյալ ու բավարարել է դրանք, ու ոչ մի խնդիր չի տեսնում դատավորի ու ԱԱԾ պետի նման հարաբերություններով պայմանավորված անաչառության ու անկողմնակալության հետ կապված, ի՞նչ էթիկական սկզբունքների կամ բարոյականության հիման վրա է դատողություն անում ԲԴԽ անդամների անկողմնակալության կամ անաչառության վերաբերյալ:

 

Մենք խոսենք, էլի հասկանալի է, մշտապես արձագանքել ենք հենց նման հարցերի մասին ու ձայն էլ չեք հանել: Բայց Դուք՝ դատավորների միություն կամ միության մեծամասնություն կոչված, ինչպե՞ս կարող եք նման հարցերի մասին խոսել կամ արտահայտվել, զարմանալ կարելի է:

 

Կարեն Անդրեասյանի անձի հետ կապված կուսակցականությունը խիստ ստվերում է ԲԴԽ անդամի, հիմա էլ նախագահի նկատմամբ վստահությունը, որովհետև կուսակցական պարտականությունը հո թղթով չի՞ վերացվում։ Թե հետո դա ինչ դրսևորումներ կունենա վարքագծի մոտեցման առումով, դա հետո կտեսնենք, բայց սա չես կարող համարել վստահելի գործընթաց։

 

Սանքունցի գնահատմամբ՝ միանշանակ է, որ Ռուստամ Բադասյանը արդարադատության նախարարի պաշտոնում ամբողջովին ձախողեց, ավելին՝ գիտակցված ձախողեց դատական համակարգի բարեփոխումները, ինչպես հիմա ՊԵԿ-ն է ձախողում. «Կարեն Անդրեասյանը ձգտում էր, առավել քան, քանի որ շատ լավ գիտի դատական իշխանության ողբալի վիճակի մասին, այնպես որ ինքը փորձ արեց և դա հրապարակային և ակնհայտ էր։ Բայց մենք ունենք շատ լուրջ խոչընդոտող հանգամանքը, դա Սահմանադրություն է։

 

Դատական իշխանության արմատական փոփոխություն հնարավոր չէ առանց սահմանադրական փոփոխությունների։ Մենք ունենք մի արտառոց իրավիճակ, երբ 2018-ից հետո չօգտագործվեց ժամանակը Սահմանադրական փոփոխությունների, վեթինգի համար համապատասխան գործիքակազմ ունենալու և դատական իշխանության խնդիրն ինչ-որ մեթոդներով լուծելու փորձերի համար»:

 

Նրա խոսքով՝ դրա արդյունքում այսօր դատական իշխանությունը ինքնավար անկախ կոռուպցիոն համակարգ է, քանի որ այն բովանդակային որևէ փոփոխություն չի կրել. «Այստեղ նախորդ իշխանության ժամանակ գործողներն են, որոնք խմբային շահով են առաջնորդվում: Այս խնդիրը պետք է լուծվի միմիայն իրավական մեթոդներով։ Երբ մենք բարձրացնում ենք խնդրի լուծման միջոցների, դրանց վստահելիության հարցը, ելնում ենք նրանից, որ նպատակը չի կարող արդարացնել միջոցները։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը իր տրամաբանական ավարտին չհասավ, նորը դեռ աշխատանքների մեջ է, մինչև տարեվերջ կլինի հայեցակարգ, բայց այս ամենը պետք է արվեր 2018-ից, սակայն, ցավոք, չկարևորեցին Սահմանադրության նշանակությունը»,-ընդգծեց Սաքունցը:

 

Ի վերջո, ըստ իրավապաշտպանի, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է վեթինգի իրականացման համար անհրաժեշտ սահմանադրական նորմերի ամրագրմամբ. «Եթե իրենց համար վեթինգը կարևոր լիներ, շուտ կփոխեին Սահմանադրությունը։ Բոլոր դեպքերում մինչև 2023 թվականի վերջն է նախատեսված ժամկետը. վաղ թե ուշ Սահմանադրությունը պետք է փոխվի, ինքան շուտ, այնքան լավ, որովհետև, եթե մենք ուզում ենք իսկապես բովանդակային Սահմանադրություն ունենալ, պետք է ունենանք դատական, գործադիր իշխանությունների թափանցիկությունը երաշխավորող, ՏԻՄ անկախությունը երաշխավորող Սահմանադրություն: Եթե դա չունենանք, վստահեցնում եմ՝ որևէ բարեփոխում չի ունենալու որևէ հաջողություն, որովհետև ինքնին այս Սահմանադրությունը հակաժողովրդավարական է իր ողջ էությամբ և մշտապես գալու են այն պատճառաբանության, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս նել անհրաժեշտ քայլերը: Կներեք, բայց Սահմանադրությանը մեղադրեը պարզապես անգործության դրսևորում է»,-վստահեցրեց Արթուր Սաքունցը:

 

1in.am

Դիտումներ՝ 57

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????