Նախօրեին 1in.am-ը, հղում անելով tert.am-ին, հայտնել է, որ 2019 թվականի հունվարի 1-ին հրազենային վնասվածքից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է մահացել, սակայն դեպքի մասին պաշտոնական աղբյուրները չեն հայտնել, և այդ փաստը լրատվամիջոցը որակել է որպես «վտանգավոր նախադեպ»:
1in.am-ն այս հրապարակման մեջ նշում է, թե նախկինում «բանակը թափանցիկ է եղել հասարակության համար» և սրանից բխող այլ եզրահանգումներ է անում:
Լրատվամիջոցի տեղեկություններով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հիմքով:
Հաշվի առնելով այն, որ 1in.am-ը սա վտանգավոր նախադեպ է համարում և պնդում, թե նախկինում նման բան չի եղել, անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ մշտադիտարկում և զեկույցներ է հրապարակում բանակում մահվան դեպքերի վերաբերյալ: Կազմակերպության ներկայացուցիչները տարբեր առիթներով բազմիցս նշել են, որ բանակում ոչ բոլոր մահվան դեպքերի մասին են պաշտոնական աղբյուրները տեղեկացնում և որ դա մտահոգիչ է:
Առնվազն վերջին 3 տարիներին՝ 2016, 2017 և 2018 թթ.-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է ոչ միայն տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներից հասանելի դարձած տվյալները, այլև՝ պաշտոնական աղբյուրներից՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ զինվորական դատախազությունից ստացված տվյալները, որոնցից պարզ է դարձել, որ բանակում մահվան մի շարք դեպքերի մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվում:
Այսպես՝ 2016 թ.-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահվան դեպքերի մասին տեղեկանքը հրապարակելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզել էր, որ բացի տեղեկանքում հիշատակված 162 դեպքերից՝ զինված ուժերում ևս 13 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, որոնց մասին որևէ տեղեկատվություն ոչ պաշտոնական աղբյուրներով, ոչ լրատվամիջոցներով չի հրապարակվել: Ընդ որում՝ այդ 13 դեպքերից առնվազն 2-ը որակվել են որպես ինքնասպանություն/ինքնասպանության հասցնել, ևս 6-ի պատճառը հայտնի չէ:
Ավելի վաղ հրապարակված տեղեկանքում 162 դեպքերից 77-ը ապրիլյան պատերազմական գործողությունների հետևանքով են, 13-ը՝ ինքնասպանություն/հասցնել է որակվել, ևս 13-ը՝ սպանություն:
2017 թ.-ի տեղեկանքի հրապարակումից հետո կրկին լրացուցիչ հարցումներ ենք կատարել և պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստացել այն մասին, որ բացի ավելի վաղ հրապարակված տեղեկանքում նշված 59 դեպքերից, ևս 5 մահվան դեպք է արձանագրվել, որից 3-ի մասին որևէ տեղեկատվություն չի տարածվել անգամ լրատվամիջոցներով:
Ընդհանուր առմամբ 64 դեպքերից 10-ը որակվել է որպես ինքասպանություն, 3-ը՝ սպանություն, 1-ի պատճառը հայտնի չէ:
2018 թ.-ի զինված ուժերում մահվան դեպքերի մասին տեղեկանքում միանգամից ներկայացրել ենք նաև պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալները: Ըստ այդմ՝ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները ցույց են տվել, որ արձանագրված 63 դեպքերից միայն 47-ի մասին է տեղեկություն տարածվել: Դրանցից որպես ինքնասպանություն/հասցնել են որակված 11-ը, սպանություն՝ 5-ը:
Այսպիսով՝ 2016թ.-ին պաշտոնական աղբյուրներով տեղեկություն չի տարածվել մահվան 13 դեպքի, 2017-ին՝ 5 դեպքի, 2018-ին՝ 16 դեպքի մասին, ինչը ցույց է տալիս, որ 1in.am-ի նշած դեպքը բացառություն չէ, և դա բնորոշ է եղել նաև նախորդ իշխանություններին:
Այս օրինաչափությունը մտահոգիչ է և չպետք է շարունակվի նոր իշխանությունների կողմից. զինված ուժերում մահվան յուրաքանչյուր դեպքի մասին հանրությունը պետք է տեղեկացվի:
The day before, 1in.am, referring to tert.am, announced that on January 1, 2019, RA Defense Ministry contractual serviceman died as a result of a gunshot injury. However, official sources did not announce about the incident and this fact was qualified as “a dangerous precedent” by the media.
In this publication, 1in.am mentions that in the past, “the army was transparent for society” and makes conclusions stemming from this.
By the information of the media, a criminal case was initiated on inciting suicide. Taking into account the fact that 1in.am considers this a dangerous precedent and states that no such thing had happened earlier, we find it necessary to mention that Helsinki Citizens’ Assembly Vanadzor has been monitoring and publishing reports on fatalities in the armed forces for years on end. Representatives of the Organizations mentioned on various occasions that official sources do not inform about all the death cases in the armed forces and that it is worrisome.
At least during the last three years, in 2016, 2017 and 2018, HCA Vanadzor presented not only data available from non official sources, but also those from official sources, namely the RA Ministry of Defense, the RA Investigative Committee and the RA Military Prosecutor’s Office, from which it became clear that no information is disseminated on a number of death cases in the army.
After publishing the report on death cases in the armed forces of the Republic of Armenia and defense army of Nagorno-Karabakh in 2016, HCA Vanadzor found out as a result of additional research that besides 132 cases mentioned in the report, 13 servicemen’s death cases were recorded in the armed forces, about which no information had been published by official sources or media. Moreover, at least 2 out of those 13 cases were qualified as suicide/inciting suicide, the causes of 6 cases are not known.
In the report published earlier, 77 out of 162 incidents were caused by April war actions, 13 were qualified as suicide/inciting suicide and another 13 were murders.
After publishing 2017 report, we again conducted additional queries and received information from official and non official sources that besides 59 incidents mentioned in the report published earlier, 5 more cases were recorded, about 3 of which no information was disseminated even by media.
In total, 10 out of 64 cases were qualified as suicide, 3 were qualified as murders, the cause of 1 case is unknown.
We also presented information received from official sources in the report on death cases in the armed forces in 2018. Accordingly, the data received from official sources showed that information was disseminated only on 47 out of 63 incidents recorded. 11 of them were qualified as suicide/inciting suicide, 5 were qualified as murders.
Thus, in 2016, no information wad disseminated by official sources on 13 cases, in 2017 no information wad disseminated by official sources on 5 cases, in 2018 no information was disseminated by official sources on 16 cases, which shows that the case mentioned by 1in.am is not an exception and it was also typical of the former government.
This regularity is worrisome and should not be continued by the new government. Society should be informed about every death case in the armed forces.
[:]