Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զինված ուժերում մահվան յուրաքանչյուր դեպքի մասին հանրությունը պետք է տեղեկացվի

February 11, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Նորություններ

Նախօրեին 1in.am-ը, հղում անելով tert.am-ին, հայտնել է, որ 2019 թվականի հունվարի 1-ին հրազենային վնասվածքից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է մահացել, սակայն դեպքի մասին պաշտոնական աղբյուրները չեն հայտնել, և այդ փաստը լրատվամիջոցը  որակել է որպես «վտանգավոր նախադեպ»:

 

1in.am-ն այս հրապարակման մեջ նշում է, թե նախկինում «բանակը թափանցիկ է եղել հասարակության համար» և սրանից բխող այլ եզրահանգումներ է անում:

 

Լրատվամիջոցի տեղեկություններով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հիմքով:

 

Հաշվի առնելով այն, որ 1in.am-ը սա վտանգավոր նախադեպ է համարում և պնդում, թե նախկինում նման բան չի եղել, անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ մշտադիտարկում և զեկույցներ է հրապարակում բանակում մահվան դեպքերի վերաբերյալ: Կազմակերպության ներկայացուցիչները տարբեր առիթներով բազմիցս նշել են, որ բանակում ոչ բոլոր մահվան դեպքերի մասին են պաշտոնական աղբյուրները տեղեկացնում և որ դա մտահոգիչ է:

 

Առնվազն վերջին 3 տարիներին՝ 2016, 2017 և 2018 թթ.-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է ոչ միայն տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներից հասանելի դարձած տվյալները, այլև՝ պաշտոնական աղբյուրներից՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ զինվորական դատախազությունից ստացված տվյալները, որոնցից պարզ է դարձել, որ բանակում մահվան մի շարք դեպքերի մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվում:

 

Այսպես՝ 2016 թ.-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահվան դեպքերի մասին տեղեկանքը հրապարակելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզել էր, որ բացի տեղեկանքում հիշատակված 162 դեպքերից՝ զինված ուժերում ևս 13 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, որոնց մասին որևէ տեղեկատվություն ոչ պաշտոնական աղբյուրներով, ոչ լրատվամիջոցներով չի հրապարակվել: Ընդ որում՝ այդ 13 դեպքերից առնվազն 2-ը որակվել են որպես ինքնասպանություն/ինքնասպանության հասցնել, ևս 6-ի պատճառը հայտնի չէ:

 

Ավելի վաղ հրապարակված տեղեկանքում 162 դեպքերից 77-ը ապրիլյան պատերազմական գործողությունների հետևանքով են, 13-ը՝ ինքնասպանություն/հասցնել է որակվել, ևս 13-ը՝ սպանություն:

 

2017 թ.-ի տեղեկանքի հրապարակումից հետո կրկին լրացուցիչ հարցումներ ենք կատարել և պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստացել այն մասին, որ բացի ավելի վաղ հրապարակված տեղեկանքում նշված 59 դեպքերից, ևս 5 մահվան դեպք է արձանագրվել, որից 3-ի մասին որևէ տեղեկատվություն չի տարածվել անգամ լրատվամիջոցներով:

 

Ընդհանուր առմամբ 64 դեպքերից 10-ը որակվել է որպես ինքասպանություն, 3-ը՝ սպանություն, 1-ի պատճառը հայտնի չէ:

 

2018 թ.-ի զինված ուժերում մահվան դեպքերի մասին տեղեկանքում միանգամից ներկայացրել ենք նաև պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալները: Ըստ այդմ՝ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները ցույց են տվել, որ արձանագրված 63 դեպքերից միայն 47-ի մասին է տեղեկություն տարածվել: Դրանցից որպես ինքնասպանություն/հասցնել են որակված 11-ը, սպանություն՝ 5-ը:

 

Այսպիսով՝ 2016թ.-ին պաշտոնական աղբյուրներով տեղեկություն չի տարածվել մահվան 13 դեպքի, 2017-ին՝ 5 դեպքի, 2018-ին՝ 16 դեպքի մասին, ինչը ցույց է տալիս, որ 1in.am-ի նշած դեպքը բացառություն չէ, և դա բնորոշ է եղել նաև նախորդ իշխանություններին:

 

Այս օրինաչափությունը մտահոգիչ է և չպետք է շարունակվի նոր իշխանությունների կողմից. զինված ուժերում մահվան յուրաքանչյուր դեպքի մասին հանրությունը պետք է տեղեկացվի:

 

 

Դիտումներ՝ 1094

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????