0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Բռնությամբ կամ սպառնալիքներով քաղաքական խնդիրներ չեն կարող լուծվել

February 9, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի կալանավորելու հիմքում դրված է ՀՀ Քրեական օրեսգրքի 301-րդ հոդվածը, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը: Ակնկալվում էր, որ երեկ հնարավոր է փոխել խափանման միջոց կալանքը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ պարզելու համար, թե այս դեպքում արդյոք գործ չունենք սելեկտիվ արդարադատության հետ։

 

—Պարոն Սաքունց, ակնկալվում էր, որ երեկ հնարավոր էր փոխվի Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը, սակայն դա տեղի չունեցավ: Ինչպե՞ս եք գնահատում նրա կալանավորումը, և արդյոք կրկին գործ չունենք սելեկտիվ արդարադատության հետ:

 

— Ես արդեն ասել եմ, որ Վահան Բադասյանի նկատմամբ չպետք է կալանք իրականացվեր։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերից որևէ մեկը Վահան Բադասյանի դեպքում կիրառելի չեն։ Որովհետև ինքը չունի այդ հնարավորությունը՝ ազդելու նախաքննության մարմնի վրա, վկաների վրա կամ որևէ միտում խուսափելու ինչ-որ պետական մարմինների կամ քրեական մարմինների ներկայանալու և այլն։ Այնպես որ Վահան Բադասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը համարում եմ անհիմն։ Հաշվի պետք է առնել նաև առողջական խնդիրները և որքանով են համատեղելի ազատազրկման պայմանները նրա ունեցած առողջական խնդիրների հետ։ Որը իրականում լուրջ հարց է, և ընդհանրապես մոտեցման առումով այս դեպքում դատարանը պետք է հաշվի առներ այդ հանգամանքը։

 

—Վահան Բադասյանը կալանավորվել է 301-րդ հոդվածով, դրված է նաև Ռոբերտ Քոչարյանի վրա, սա արդյոք չի նշանակում, որ Բադասյանի կալանավորումը քաղաքական բնո՞ւյթ ուներ, քաղաքական հետապնդո՞ւմ է:

 

— Գիտեք, երբ որ մարդիկ քաղաքական դաշտում են գործում, բնականաբար ակամա հարց է առաջ գալիս, որ նրա նկատմամբ որևէ իրավական գործընթաց անպայման ունի քաղաքական ենթատեքստ։ Մյուս կողմից խոսքը վերաբերում է քաղաքական հարթակում բառապաշարին և դիրքորոշումներին։ Այսինքն՝ մենք ի սկզբանե կողմ ենք եղել ոչ բռնի քաղաքական մեթոդներին քաղաքացիական և իրավապաշտպան տեսակետից։ Բայց մյուս կողմից էլ գտել ենք, որ եթե կառավարությունը, իշխանությունը վարում է այնպիսի քաղաքականություն, որը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները, ապա կարող է նաև նման դրսևորումներ լինել։ Այստեղ խնդիրը արդարացնելը չէ, այլ նման խնդիրների դրսևորման մասին։ Այսինքն՝ ինչքան կառավարումը հաշվետու եղավ, թե ինքը ինչքան օրենքի, իրավունքի գերակայության սկզբունքի, ժողովրդագրական սկզբունքի հիման վրա է հիմնված, այնքան դրսևորումները չունեն որևէ հիմք։ Բայց այս դեպքում պարզ է, որ քաղաքական դաշտին է վերաբերում և իրավական և քաղաքական մոտեցումները տարբեր են լինում։ Նկատի ունեմ, որ բռնությամբ կամ սպառնալիքներով քաղաքական խնդիրներ չեն կարող լուծվել։ Եթե պետությունը կամ կառավարությունը բռնապետական է, ապա անխուսափելի է, որ ինքը կարող է հանգեցնել նման դրսևորումների։

 

1or.am

Դիտումներ՝ 23

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????