Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2008թ. նախագահական ընտրությունների Լոռու մարզի հետընտրական իրադարձությունների մասին. նախնական զեկույց

May 31, 2008

Այլ | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2008թ. ԿԸՀ-ի որոշմամբ ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեցին ՀՀ Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար: Սահմանադրական դատարանն իր որոշմամբ, սակայն, անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը: Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները ԵԱՀԿ դիտորդների կողմից ճանաչվեցին կայացած՝ ԵԱՀԿ և Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորություններին և չափանիշներին համապատասխան: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, ելնելով ՀՀ-ում ձևավորված հետընտրական մթնոլորտից, հրապարակեց իր երրորդ հետընտրական զեկույցը, որտեղ նշվեցին լուրջ ընտրախախտումներ: Ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացրած տեղական մի շարք դիտորդների եզրակացությամբ, սակայն, ընտրություններն ընթացան լուրջ խախտումներով, որոնք էական ազդեցություն թողեցին ընտրությունների արդյունքների վրա:

 

Ընտրություններից հետո ՀՀ նախագահի թեկնածու, Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հրաժարական տվեց: Միևնույն ժամանակ ՀՅԴ-ն հայտարարեց, որ չի վիճարկում ընտրությունների վերջնական արդյունքները եւ հաջողություն է մաղթում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը միացավ քաղաքական կոալիցիային և նշանակվեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: ՀՀ նախագահի ընտրություններից հետո Հայաստանում հասարակական-քաղաքական իրավիճակն ավելի լարվեց՝ ձևավորելով այնպիսի մթնոլորտ, որտեղ խախտումները շարունակվեցին և ամբողջացրին ընտրությունների վերաբերյալ բացասական գնահատականը: Քվեարկության հաջորդ օրվանից ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լևոն-Տեր Պետրոսյանն իր համախոհներով Երևանի Ազատության հրապարակում կազմակերպեց հանրահավաք: Լևոն Տեր-Պետրոսյանը և իր համախոհները պահանջում էին չեղյալ հայտարարել կայացած ընտրությունները, իրականացնել նոր քվեարկություն: Փետրվարի 20-ից Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջին միացան գործող իշխանության տարբեր պաշտոնյաներ՝ պաշտպանության փոխնախարարներ: ՀՀ նախագահի մյուս թեկնածուներից ոչ ոք չմիացավ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած հանրահավաքին: Հաշվի առնելով իշխանության գործողությունների բնույթը՝ հետընտրական գործընթացները կարելի է բաժանել 2 մասի. փետրվարի 19-29-ը, երբ իշխանությունը «հանդուրժողական վերաբերմունք» դրսևորեց Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ: Սակայն այս ժամանակահատվածում վարչական ռեսուրսները հիմնականում օգտագործվեցին 3 մարզերի բնակիչների նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար, որպեսզի վերջիններս չկարողանան մասնակցել Երևանում կայացող հանրահավաքին: Մարտի 1-21-ը, երբ գործող իշխանությունը բռնի ուժ կիրառեց խաղաղ ցույցի անմիջական մասնակիցների նկատմամբ, այնուհետև հետապնդումները շարունակվեցին քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ: 2008թ. մարտի 1-ից Երևանում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարվեց: Այս պայմաններում դադարեցվեցին այլընտրանքային լրատվամիջոցների գործունեությունը և, բացի հանրային հեռուստաընկերության տրամադրած պաշտոնական տեղեկատվությունից, երկրում իրականացվող իրադարձությունների մասին քաղաքացիներն այլ մեկնաբանությամբ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չունեցան: Թեև ՀՀ նախագահի հրամանագրով արտակարգ դրություն էր հայտարարված միայն Երևանում, սակայն գործող իշխանության ներքին հրահանգով հետընտրական իրադարձություններին վերաբերող իրենց գործունեությունը դադարեցրին նաև մարզային լրատվամիջոցները:

 

Գործող իշխանության ճնշումները և հետապնդումները մարզի բնակիչների նկատմամբ փետրվարի 19-29-ը և մարտի 1-21-ն ընկած ժամանակահատվածներում` ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 310

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????