Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՀ ԱԺ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույց: 2017թ. մարտի 5-20: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության փուլում «Անկախ դիտորդ» դաշինքը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության բոլոր 13 ընտրական տարածքներում: Երկարաժամկետ դիտորդական առաքելության գործընթացում ներգրավված են 61 դիտորդներ, որոնք նախօրոք անցել են համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև իրավաբան խորհրդատուների թիմը, որը բաղկացած է 26 իրավաբաններից:

 

Նախընտրական քարոզարշավի երկարաժամկետ դիտորդական առաքելության նպատակն է գնահատել քարոզչության ընթացքում առաջադրված կուսակցությունների ու դաշինքների համար հավասար պայմանների ապահովման վիճակը ՀՀ ԸՕ պահանջներին համապատասխան, նպաստել ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը՝ քարոզչության մասնակիցների գործունեության և դրանց ընթացքում առաջացած խոչընդոտների վերհանման և ներկայացման միջոցով:

 

Նախընտրական քարոզարշավի դիտարկումն իրականացվել է հետևյալ մեթոդաբանությամբ՝

 

1. հարցազրույցներ բոլոր քաղաքական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների, թեկնածուների, միջոցառումների, հանրահավաքների մասնակիցների հետ,

 

2. քաղաքական կուսակցությունների, դաշինքների թեկնածուների նախընտրական հանրահավաքների և հանդիպումների դիտարկումներ,

 

3. նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած դեպքերի արձանագրում,

 

4. նախընտրական քարոզչության ընթացքում մամուլի կողմից բարձրաձայնվող միջադեպերի ուսումնասիրություն,

 

5. արձանագրված խախտումների գնահատում ընտրությունները կանոնակարգող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի հիման վրա:

 

Միջանկյալ զեկույցում ամփոփված են քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընտրատարածքային շտաբների, տարածքային թեկնածուների և շտաբների պետերի կամ լիազորված անձանց հետ շուրջ 314 հարցազրույցներ:

 

Դիտարկվել են քաղաքական կուսակցությունների, դաշինքների թեկնածուների՝ թվով 50 նախընտրական հանրահավաքներ, միջոցառումներ և հանդիպումներ: Հարցազրույցներ են անցկացվել նախընտրական հավաքների, հանդիպումների 217 մասնակիցների հետ: Ամփոփվել են թվով 238 միջադեպերի և խախտումների ահազանգերի հիման վրա ստացված տեղեկությունները:

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր