Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Պետք է զտել քաղաքական համակարգը գողական արժեհամակարգից». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանշանակ է, որ պետք է զտել, մաքրել, քաղաքական համակարգը քրեական, գողական արժեհամակարգից:

Քրեական խմբերը` որպես ենիչերների ոհմակ, հանդիսացել են պետության զավթման հիմնական միջոցներից մեկը, որոնք օգտագործվել են թեʹ ընտրությունների ժամանակ ընտրողներին ճնշումների, սպառնալիքների ենթարկելու, ընտրողների ազատ կամարտահայտությունը սահմանափակելու համար, թեʹ տնտեսական գործունեության մեջ՝ մրցակից տնտեսավարողներին ճնշումների ենթարկելու, սեփականազրկելու նպատակով և կյանքի բոլոր բնագավառներում:

 

Այս ամենին պետք է վերջ տրվի և անզիջում լինել այդ զտման հարցում»:

 

mamul.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ