Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն 2016թ. հունվար-դեկտեմբեր

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2016 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի ամփոփ պատկերը՝ ըստ զանգվածային լրատվության միջոցների:

 

Դեպքերը հավաքագրելու նպատակով մշտադիտարկվել է 14 առցանց լրատվամիջոց և ՀՀ Հատուկ քննչական ծառայության ու Ոստիկանության պաշտոնական կայքէջերը:

 

Արձանագրված դեպքերը բաժանվել են երեք պայմանական խմբի` անհատական բնույթի դեպքեր, հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցելու արդյունքում տեղի ունեցած դեպքեր և ահազանգեր (տեղեկատվությունը խախտման մասին հոդվածում ներկայացվում է երրորդ անձի (անձանց) կողմից):

 

Համաձայն ուսումնասիրության՝ 2016-ին ավելացել է ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը՝ հասնելով 338-ի, այնպես էլ մարդու իրավունքների խախտումների ընդհանուր թիվը: Ինչպես 2015-ին, այնպես էլ 2016-ին առավելապես խախտվել են հավաքների ազատության, անձնական ազատության և անձեռնմխելիության և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները, որոնց խախտումների թիվը 2016-ին շեշտակի աճել է: Ավելացել է նաև այն դեպքերի թիվը, որոնց արդյունքում միաժամանակ խախտվել է երկուսից ավելի մարդու իրավունք:

 

Անդրադարձ է կատարվել համանման իրավիճակներում Ոստիկանության անկանխատեսելի և խտրական գործողություններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարքագծին՝ քննարկելով առանձին դեպքեր:

 

Մանրամասները՝ զեկույցում

 

https://youtu.be/bv0ak4SGv4o

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր