Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպան ՀԿ-ները պահանջում են քաղաքական գնահատական տալ «պետության զավթմանը»

July 24, 2019

Տեսադարան

Վկայակոչելով միջազգային փորձը՝ նրանք պնդում են, թե տասնյակ տարիներով բարգավաճած կոռուպցիան Հայաստանում պետք է բնորոշել հենց «պետության զավթում» եզրույթով:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, «պետության զավթմանը» պետք է տրվի քաղաքական գնահատական: 



Նրա ղեկավարած կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի», Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համատեղ մոտ 30 էջանոց դիտարկումներ ու առաջարկություններ են ներկայացրել առաջիկա երեք տարիների հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի վերաբերյալ։

 

«Պետության զավթմանը» գնահատական տալու առաջարկը հենց այդ փաստաթղթում են ներառել:



Ինչո՞ւ «պետության զավթում»․ քաղահասարակության ներկայացուցիչները հղում են անում միջազգային փորձին, թե տասնյակ տարիներով բարգավաճող կոռուպցիան Հայաստանում պետք է բնորոշել հենց այդ եզրույթով:

 

«Մենք նույնիսկ բացել ենք այդ պետության զավթման դրսևորումները: Խոսքը վերաբերում է ընտրությունների արդյունքների կեղծման փաստին, հանրային ռեսուրսների զավթման փաստին, զանգվածային լրատվամիջոցների յուրացման փաստին, քաղաքական ընդդիմադիրների և ակտիվիստների նկատմամբ հետապնդումներին: Այսինքն, մենք էստեղ բացահայտում ենք կոռուպցիոն տարբեր սխեմաների դրսևորումները տարբեր բնագավառներում, նաև անդրադառնում ենք դրանց արդյունք հանդիսացող անպատժելիության երևույթին: Պետությունը եղել է համակարգային կոռուպցիոն մեխանիզմների միջոցով զավթված: Եվ եթե դու չես տալիս այդ գնահատականը, ապա այս ռազմավարության ինքնին նպատակները դառնում են անհասկանալի», - պարզաբանեց Սաքունցը:

 

Նրա խոսքով, «պետության զավթումը» պետք է ճանաչվի թե՛ հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, թե՛ խորհրդարանի կողմից:

 

Իրավապաշտպանը կարծում է, որ խորհրդարանը պետք է հանդես գա հայտարարությամբ, որը վերջնական տեսքի պետք է բերեն թե՛ քաղհասարակությունը, թե՛ Ազգային ժողովի իշխանականներն ու ընդդիմադիրները: Սաքունցն ընդգծում է՝ պետության զավթման մասին հայտարարությունը պետք է վերաբերի «Հայաստանի անկախության ողջ ժամանակահատվածին՝ մինչև թավշյա հեղափոխություն».- «Պետք է տրվի ամբողջական գնահատական, ոչ թե ֆրագմենտալ»։

 

«Հակակոռուպցիոն ռազմավարության կամ դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի մշակման և իրականացման ինչ-որ մի փուլում գալու ենք հանգենք այդ գնահատականի տալու անհրաժեշտությանը, որովհետև հենց հատկապես աքիլլեսյան գարշապարը նոր իրավիճակում, դա դատական համակարգն է: Երբ որ պետության զավթման այդ երևույթի ամբողջ էությունը չես բացահայտել, որի հիման վրա էլ նաև չես տվել գնահատական, ապա ինքը շարունակում է ընկալվել որպես լեգիտիմ մարմին, որը ունի ուղղակի թերություններ: Բայց այդ մարմնի, ես նկատի ունեմ դատարանի, զավթվածությունը քաղաքական իշխանության կողմից, որը հանգեցրել է կոնկրետ դատական իշխանության նկատմամբ հասարակության անվստահությանը, սա պետք է արձանագրվի», - պնդեց իրավապաշտպանը:

 

 

azatutyun.am

Դիտումներ՝ 638

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????