Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հատ առաջարկ՝ զուտ տնտեսական ոլորտին վերաբերող.
Կազմակերպեք և իրականացրեք ՀՀ-ում բոլոր հանքերի համալիր տնտեսական բնապահպանական, իրավական ուսումնասիրություն. հետազոտման, շահագործման թույլտվությունների օրինականությունը, ոչ թե միայն փաստաթղթերը, այլ նաև՝ դրանց համապատասխանությանը իրականությանը. ինչքան հանք են արդյունահանել թղթով և փաստացի, որտեղ են տեղափոխել, ինչ շահույթներ են ստացել, հարկային պարտավորությունները, շահագործման պահանջների պահպանման վիճակը, մարդկանց աշխատավարձերի չափերը ստացված շահույթների մեջ, փոխհատուցումների վիճակը և այլն...
Ես մեկ հանքի մասին կարող եմ որոշ կոնկրետ տվյալներ ներկայացնել, որի հետ կապված քաղաքացիների պրոբլեմին առնչվել և զբաղվել ենք:
Միայն թե ասեք, որ մարմինն է նման ուսումնասիրություն կատարելու համար պատասխանատուն, ումից ակնկալենք, ում հետ ենք գործ ունենալու, ումից ենք պահանջելու արդյունքների մասին տեղեկատվությունը:
Տնտեսության զավթվածության մեջ, բնական է, հանքարդյունաբերությունն էլ է ներառված, և հիմնական ճյուղն է, չէ՞, կարծում եմ, պետք է գույքագրում անել գոնե, մինչև որևէ գործողություն սկսելուց առաջ»: