Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ինչո՞ւ ԱԱԾ-ն դիրքորոշում չի հայտնում նախկին երկու պետերի հայտարարությունների վերաբերյալ». Արթուր Սաքունց

December 24, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Մենք մինչ օրս չենք տեսել կոռուպցիոն որևէ սխեմայի բացահայտում ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ նախկինում կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինելու փաստերի, ապօրինի գործողությունների հետ կապված, որը չի կարող եղած չլինել»,- այսօր «Հեղափոխությունը հասե՞լ է ԱԱԾ, թե՞ շրջանցել է այն» թեմայով քննարկման ժամանակ կարծիք է հայտնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ նշված կառույցը փոխանակ խնդիրներով զբաղվելու՝ թիրախավորում է խնդիրները բարձրաձայնողներին:

 

«Մեկ ուրիշ խնդրի մասին եմ ուզում խոսել. ԱԱԾ երկու նախկին պետեր հայտարարում են, որ օտարերկրյա ֆինանսավորում ստացող ՀԿ-ներն ու քաղաքական որոշ ուժեր ազգային անվտանգության սպառնալիք կամ վտանգ են ներկայացնում: ԱԱԾ այսօրվա ծառայությունը բացարձակապես լռության է մատնում այդ հայտարությունները: Ես որպես ՀՀ քաղաքացի, պետք է մտածեմ, որ իրենք համամիտ են, որովհետև որևէ դիրքորոշում չեն ներկայացնում: Բայց եթե համամիտ են, ապա պետք է ակնակալել որևէ գործողություն, որովհետև խոսքը վերաբերում է փաստին, ոչ թե ենթադրյալ, կասկածելի բաներին»,- ասաց Ա. Սաքունցը՝ նշելով, որ եթե ԱԱԾ-ն համաձայն չէ այդ հայտարարությունների հետ, ապա այդ դեպքում էլ պետք է որևէ դիրքորոշում հայտնի, այնինչ երկու դեպքում էլ համապատասխան գործողություններ չեն իրականացվում:

 

Սաքունցի խոսքով՝ նշված կառույցում կամ անգործություն է տիրում կամ համաձայնություն:

 

kentron.am

Դիտումներ՝ 546

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????