Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իշխանությունն ունի մեկ խնդիր՝ պետք է քաղաքական գնահատական տրվի նախկին ավտորիտար համակարգին

March 26, 2019

Տեսադարան

Տարբեր դրվագներով ջրի երես է դուրս գալիս մեր ներքաղաքական անցյալը: Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի աղմկոտ նամակը Հայաստանում բորբոքել է հանրային մեծ հետաքրքրություն ու քննարկումներ: Դրանցում նկատելիորեն գերակշռում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հանրային վերաբերմունքի թելադրած մթնոլորտը: Այս իրավիճակն ունի շատ ավելի խորքային շերտեր, քան այն, ինչ հիմնականում քննարկվում է, և որը խոշոր հաշվով հանրության մի զգալի մասի համար նորություն էլ չէ: Խորքային շերտում խնդիրը Հայաստանում իշխած համակարգի հարցն է ամբողջությամբ՝ դրա բոլոր դրվագներով, որ հաջորդել են իրար անկախությունից հետո:

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քաղաքագետ Վլադ Հովհաննիսյանը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

 

«Ներսից փչացած լինելուն ուղղված յուրաքանչյուր քայլ ողջունելի է,- նշեց Ա. Սաքունցը:- Լավ կլինի, որ պրոցեսը շարունական լինի, և մեր 30 տարվա քաղաքական անցյալի հետ կապված ողջ ճշմարտությունը բացահայտվի, արձանագրվի»:

 

Իրավապաշտպանն ընդգծեց, որ ավելի շատ մտահոգիչ է այն փաստի արձանագրումը, որ ՀՀ քաղաքացիները իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումների կայացման հարցերում բացարձակ դերակատարում չեն ունեցել, քաղաքացիներն իշխանության ձևավորման պրոցեսից օտարվել են:

 

Ա. Սաքունցի խոսքով՝ եթե Շիրխանյանն ավելի վաղ խոսեր, հնարավոր է, որ սուտ մատնության մեղադրանքով հայտնվեր բանտում:

 

«Լավ է, որ այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ Շիրխանյանի նամակը քաղաքական հաշվեհարդար չի ենթադրում»,- նշեց Վ. Հովհաննիսյանը և հավելեց, որ իր դիտարկմամբ՝ Շիրխանյանի նամակում ավելի շատ խոսվում է ներպալատական ինտրիգների, միջանձնային հարաբերությունների մասին. անցյալին քաղաքական գնահատական չի տրվում:

 

Դ. Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ նամակում առկա հայտարարությունները երկու մասի կարելի է բաժանել՝ քաղաքական հայտարարություններ և իրավական հետևանքներ առաջացնող հայտարարություններ, որոնք նոր հիմք կարող են համարվել քննություն սկսելու համար:

 

Քննարկման մասնակիցներն ընդգծեցին, որ իշխանությունը քաղաքական գնահատական պետք է տա նախկին՝ ավտորիտար համակարգին:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

1in.am

Դիտումներ՝ 712

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????