Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդը» կդիտարկի առաջիկա ՏԻՄ ընտրությունները բոլոր 19 համայնքներում

September 26, 2019

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | ՏԻՄ գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019 թ․ սեպտեմբերի 29-ին Հայաստանում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Անկախ դիտորդ» դաշինքը կարճաժամկետ դիտորդություն կիրականացնի բոլոր այն համայնքներում, որտեղ նախատեսվում են ընտրություններ։

 

Սեպտեմբերի 29-ին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ են տեղի ունենալու Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 19 համայնքներում։

 

Առաքելության մասնակցող բոլոր դիտորդները վերապատրաստվել են սեպտեմբերի 21-ին ու 22-ին։ Քվեարկության օրը կգործեն նաև 3 շրջիկ խմբեր։

 

 

Առաքելության շրջանակում, բացի դիտարկումից, տեղամասերի շրջակայքում կիրականացվեն նաև հարցումներ՝ պարզելու ընտրողների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում որոշումներ կայացնելու առանձնահատկությունները՝ առանց միջամտելու ընտրողների քվեարկության գաղտնիությանը կամ կոնկրետ թեկնածուների նկատմամբ վերաբերմունքին։

 

Դիտումներ՝ 983

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????