Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է <<Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում 2014-2015թթ.>> զեկույցը, որն ամփոփում է 2014 և 2015 թթ. իրավապաշտպանների վիճակը Հայաստանում, ինչպես նաև տրամադրում է լրացուցիչ տեղեկատվություն 2013թ. Հայաստանում իրավապաշտպանների վիճակը նկարագրող զեկույցում ներկայացված դեպքերի վերաբերյալ: Զեկույցում նաև ներկայացված է Հայաստանի ընդհանուր քաղաքական և քաղաքացիական իրավիճակը, այնքանով, որքանով այն ազդում է մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունների վրա:
Սույն զեկույցի իմաստով իրավապաշտպան են համարվում նրանք, ովքեր անհատական կամ խմբային գործունեությամբ պաշտպանում են մարդու իրավունքները: Նման խմբերը ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալով` ՀԿ-ներ, ակտիվիստներ, փաստաբաններ, իրավաբաններ, իրավունքների խախտումների մասին իրազեկողներ և լրագրողներ:Թեև զեկույցն անդրադառնում է կուսակցական/քաղաքական գործիչերի հետապնդմանը, սակայն այդ դեպքերը չեն ներկայացվում, որպես առանձին միջադեպեր, այլ դիտվում են ընդհանուր համատեքստում:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ