Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Նրանց դարդ ու ցավը Ռ. Քոչարյան անձը չէ, այլ իրենց սեփական շահերն են հետապնդում». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա որպես ի գիտություն, որ մեղադրյալ Ռ. Քոչարյանի գործով դատավարության և նրա շուրջ գործընթացները քաղաքականացնում են հենց նախկին իշխանության կարկառունները, և նրանց դարդ ու ցավը Ռ. Քոչարյան անձը չէ, այլ իրենց սեփական շահերն են հետապնդում։ Այն է, ամեն հնարավոր տարբերակներով խոչընդոտել արդարադատության իրականացմանը, և դրա միջոցով խուսափել պատասխանատվությունից, որն անխուսափելի է նաև իրենց նկատմամբ։ Հենց այս համատեքստում է կարևորվում թեʹ անցումային արդարադատության իրականացումը՝ հասարակության ապաքինումը, և` դատաիրավական համակարգի կտրուկ փոփոփոխությունների իրականացումը, թեʹ տնտեսական համակարգի փոփոխությունները և առավել կարևորը` այս բոլորի համընթաց, ներդաշնակ իրականացումը։ Այնպես, որ արհեստականորեն տարանջատել մեղադրյալ Ռ. Քոչարյանին դատավարության շուրջ գործընթացները զուտ նրա նկատմամբ հարուցված քրեական գործից չի ստացվի, հենց նրան սատարողների ակնհայտ հակաժողովրդավարական, հակաիրավական և հակասահմանադրական դիրքորոշումների պատճառով»։

 

 
 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր