Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

2019 թ. ձմեռային, 2020 թ. ամառային, 2020 թ. ձմեռային և 2021թ․ ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զորակոչիկների իրավունքների պաշտպանությունը եւ զորակոչի գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դիտարկում է որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման եւ քաղաքացիական վերահսկողության կարևորագույն բաղադրիչներից մեկը և զորակոչի գործընթացը մշտադիտարկում է 2008 թվականից։

 

ՀՔԱՎ-ը իրականացնում է նաև զորակոչիկների իրավունքների եւ պարտականություների շարունակական իրազեկում, օրենսդրական վերլուծություններ եւ ներկայացնում առաջարկներ։

 

Ներկայացնում ենք 2019 թ․-ի ձմեռային, 2020 թ․-ի ամառային, 2020 թ․-ի ձմեռային և 2021 թ․-ի ամառային  զորակոչերի (2019 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2021 թ հուլիսի 31-ը ներառյալ) ժամանակահատվածում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: Զեկույցին կից հավելվածում ներկայացված են նաեւ տեղեկություներ՝ 1998 թ․-ից մինչեւ 2021 թ. օգոստոսի 6-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած եւ ազատված քաղաքացիների վերաբերյալ:  

 

Զեկույցում ամփոփված տեղեկությունները ստացվել են ՀՀ տարբեր մարզերից դիմած 156 քաղաքացիներից` զորակոչիկներից եւ նրանց հարազատներից, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունից եւ այլ հաստատություններից կազմակերպության հարցումների միջոցով:

 

Զեկույցը ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր