Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավաբանի թափուր հաստիք ՀՔԱՎ-ում

November 27, 2023

Ընթացիկ հայտարարություններ | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Հրապարակումներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի  իրավաբանի թափուր հաստիքի համար։

 

✅ Հիմնական պարտականությունները 

  • Տրամադրել  իրավաբանական խորհրդատվություն 

  • Կազմել իրավաբանական անհրաժեշտ փաստաթղթեր    

  • Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դատական ներկայացուցչություն կազմակերպության դատական գործերի շրջանակներում:

  • Ախտորոշել  մարդու իրավունքների խախտման բնույթը, խնդրի ռազմավարական և նախադեպային նշանակությունը և իրականացնել ռազմավարական դատավարություններ:

  • Մասնակցել Իրավաբանական բաժնի կողմից իրականացվող վերլուծությունների, հետազոտությունների և զեկույցների պատրաստմանը:

  • Պատրաստել միջազգային զեկույցներ Իրավաբանական բաժնի գործերի շրջանականերում (սահմանված չափանիշներով, ըստ պահանջի):

  • Հրատապ դեպքերում համակարգել արագ արձագանքման խմբի աշխատանքները

  • Պատրաստել հաշվետվություններ (ըստ պահանջի):

 

✅ Անհրաժեշտ հմտություններ, որակներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն

  • Փաստաբանական արտոնագիր կամ դեռևս փաստաբանական դպրոցի ունկնդիր

  • Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում(ցանկալի է)

  • Վերլուծական հմտություններ

  • Համակարգչային հմտություններ(Google docs)

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, Օտար լեզուների իմացություն (ցանկալի է

  • Մարդու իրավունքների մասին նվազագույն գիտելիքներ և արժևորում

  • Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ

  • Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների 

  • Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն  (ըստ պահանջի)

  • Պատրաստակամություն պաշտպանելու կազմակերպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված, կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ, զորակոչիկներ և այլք:

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար՝ հիմնված մասնագիտական կարողությունների և որակավորման վրա։ ՀՔԱՎ-ը բացառում է որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

 

Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։ Ընտրված անձինք կհրավիրվեն հարցազրույցի, կանցնեն աշխատանքային փորձաշրջան՝ 1 ամիս։ 

 

 Աշխատավայրը՝ ք. Երևան,  Կոմիտաս 32/33,

կամ 

ք․ Վանաձոր, Տիգրան Մեծ 59 ,

Աշխատաժամերը՝  9:30-18:30:

 

Դիմելու համար անհրաժեշտ է  ուղարկել ինքնակենսագրականը (PDF ֆորմատով, հայերեն)  hr@hcav.am  էլ. հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ <<Իրավաբանի թափուր հաստիք>>։

Դիտումներ՝ 773

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????