Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գերմանացի զբոսաշրջիկները ՀՔԱ Վանաձորի գրասենյակում էին՝ իմանալու Հայաստանում մարդու իրավունքների վիճակի, ներքին ու արտաքին քաղաքականության մասին

September 28, 2018

Գործունեություն | Նորություններ

2018 թ. սեպտեմբերի 25-ին՝ այս տարի արդեն երկրորդ անգամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հյուրընկալել էր գերմանացի զբոսաշրջիկների, որոնք հետաքրքված են Հայաստանում մարդու իրավունքների վիճակով, երկրի ներքաղաքակական դրությամբ «Թավշյա հեղափոխությունից» հետո, ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեությամբ ու որպես իրավապաշտպան կազմակերպության՝ ունեցած մարտահրավերներով:

 

Հյուրերի առաջարկով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց Կազմակերպության պատմությունը և գործունեության ոլորտներն ու հիմնական ուղղությունները, ունեցած ձեռքբերումները: Ի պատասխան նրանց հարցերին՝ խոսեց նաև «Թավշյա հեղափոխության» ու դրան հաջորդած իրադարձությունների, Հայաստանի ներքին քաղաքական դրության ու ներկայիս իշխանությունների քաղաքական կողմնորոշման, միջազգային կառույցների հետ համագործակցության հնարավորությունների մասին: Քննարկվեցին այլ հարցեր ևս:

 

Գերմանացի զբոսաշրջիկների խմբեր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հյուրընկալել է նաև նախորդ տարիներին: Զբոսախմբի ղեկավարը նշում է, որ այցերը շարունակական կլինեն:

 

Դիտումներ՝ 1377

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????