Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
🔎 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Պատասխանատու ոստիկանությանություն՝ հիմնված մարդու իրավունքների արժեքների վրա` որպես հասարակության վստահության երաշխիք» ծրագրի շրջանակներում պլանավորում է իրականացնել մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում՝ Երևանում, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։
✅Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և կցել հայերեն ինքնակենսագրական մինչև 2023թ․ հուլիսի 15-ը։
✅ Հետագա փուլերի մասին կտեղեկացնենք ընտրված թեկնածուներին։
✅ Ընտրված թեկնածուները կմասնակցեն վերապատրաստման դասընթացների։
💡 Մշատադտարկողները կընտրվեն ք․Երևանից, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերից։
💡 Ընդհանուր թվով կընտրվեն 10 մշտադիտարկողներ։
💡 Մշտադիտարկողի աշխատանքը վճարովի է։
** Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ ԱՅՍՏԵՂ
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀՔԱՎ ծրագրերի ղեկավար Օֆելյա Զալյանի հետ
☎️ 077 60 43 00
———————————————————————————————————————————————————————————
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Ոստիկանության համակարգի բարեփոխմանը՝ այն համապատասխանեցնելով ժողովրդավար իրավական երկրի պահանջներին։ Ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիային Հելսիկյան Կոմիտեի կողմից։
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները: |