Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի իրավունքը

March 2, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

2020 թվականի դեկտեմբերի 25-ին իր իրավունքների պաշտպանության հարցով ՀՔԱՎ էր դիմել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Պ․ Բ․-ը` հայտնելով, որ ԱՆ քրեակատարողական ծառայությունը չի քննարկում իր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը՝ պատճառաբանելով, որ դատարանի որոշումից հետո անհրաժեշտ 6 ամիս ժամկետը չի լրացել։

 

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը մերժել է դեռևս 2020 թվականի մայիսի 20-ին, ինչը Պ․ Բ․-ն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020 թվականի հուլիսի 30-ին  կայացրել է վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում։ ՀՀ վերաքննիչ դատարանի 2020 թվականի հուլիսի 30-ի որոշումը Պ․ Բ․-ն ստացել է շուրջ 5 ամիս անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին։

 

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման դիմում ներկայացնելու համար սահմանված 6-ամսյա ժամկետը հաշվարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը ստանալու օրվանից, այնինչ տվյալ դեպքում ժամկետը հաշվարկվել է Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալու օրվանից։

 

Նման մոտեցումը ՀՀ քրեակատարողական համակարգում կրում է համատարած բնույթ։

 

2021 թվականի հունվարի 14-ին ՀՔԱՎ-ը համապատասխան գրություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ պահանջելով ապահովել և վերականգնել Պ․ Բ․-ի խախտված իրավունքները։

 

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ պայմանական վաղաժամկետ հարցերի քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ 427-րդ հոդվածի 1-ին մասի, և 6-րդ հոդվածի 10․1 հոդվածի։

 

ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված պատասխան գրությամբ իմանում ենք, որ բարձրացված խնդիրը լուծվել է, և Պ․ Բ․-ն ներկայացվել է պայմանական վաղաժամկետ ազատման։

 

Լիահույս ենք, որ ՀՀ օրենսդրական կարգավորումներն այսուհետ չեն մեկնաբանվի ի վնաս ազատազրկվածների։

Դիտումներ՝ 120

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????