Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Շատ տարօրինակ օրինաչափություն է նկատվում կոռուպցիոն հանցագործությունների կատարման ժամանակ». Արթուր Սաքունց

September 30, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ տարօրինակ օրինաչափություն է նկատվում կոռուպցիոն հանցագործությունների կատարման ժամանակ, բյուջեի և հանրային միջոցները յուրացնելու ժամանակ, կամ որևէ առողջական խնդիրներ չունեին, կամ ոչ մի առողջական խնդիր չէր խոչընդոտում, իսկ երբ գալիս է պատասխանատվություն կրելու ժամանակը, կամ առողջական խնդիրների մի ամբողջ փունջ է ծագում, կամ առողջական խնդիրների մասին են հիշում։

 

Իհարկե և պետք է պատշաճ, ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերել կասկածյալին, մեղադրյալին կամ վկային:

 

Եվ բոլորին ապաքինում եմ մաղթում՝ պատշաճ ու պատրաստ լինելու համար, քննությանը արժանապատիվ մասնակցելու համար։

 

Իսկ որպես խորհուրդ, արդեն իսկ անցեք բժշկական, հոգեբանական զննություն և ստացեք ցուցումներ, քննչական մարմինների հետ հանդիպելուց առաջ։

 

Կրկնում եմ, եթե գեթ մեկ դեպք կլինի հոգեբանական, էլ չեմ ասում ֆիզիկական ճնշման կամ բռնության փաստի մասին, ապա ահազանգեք։

 

Իսկ, կոռումպացված և անպատժելի համակարգի սպասավորներին, ի գիտություն, կոռուպցիոն քաղցի հետևանքով կոռուպցիոն ընկճախտից դուրս գալու այլ ելք չկա, բացի արժեքային և հոգեբանական վերափոխումից»:

 

 

kentron.am

Դիտումներ՝ 736

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????