Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Իրավապահ մարմինները հակակոռուպցիոն գործողությունների իրականացման տեսակետից վստահելի չեն. կոռուպցիոն որևէ սխեմա չի բացահայտվել»

October 30, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաշվետվություն էր ներկայացրել, որտեղ ամփոփվում է նախորդ 9 ամսվա ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքները։ Ըստ այդ հաղորդագրության՝ հաշվետու ժամանակահատվածում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր մարմիններին փոխանցվել է 846 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 223 քրեական գործ։ Բացի դրանից՝ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է ևս 223 քրեական գործ՝ ընդհանուր առմամբ հարուցվել է 446 քրեական գործ:

 

Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, ըստ ենթակայության այլ մարմիններին է փոխանցվել 111 քրեական գործ, որից 81-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 22-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, 5-ը՝ ՀՀ ՊԵԿ, 2-ը՝ ՀՀ զինվորական դատախազություն, իսկ 1-ը՝ ՌԴ:

 

Միայն վերը նշված 111 քրեական գործերով՝ ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 1.876.240.329 ՀՀ դրամ և 256.000 ԱՄՆ դոլար, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 1.351.152.273 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 12.164.052 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 512.924.004 ՀՀ դրամ և 256.000 ԱՄՆ դոլար:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ հաշվետվությանը, նշեց, որ քրեական հետապնդումները և պատիժները իր համար կառույցի արդյունավետ աշխատանքի ցուցանիշ չեն հանդիսանում, քանի որ շատ ավելի կարևոր է հակակոռուպցիոն իրավիճակի ձևավորումը։ «Կարևոր է, որ կանխվեն կոռուպցիոն հանցագործություններ կատարելուն ուղղված գործողությունները, բայց այստեղ մի ուշագրավ հանգամանք կա, որ մինչ այժմ կոռուպցիոն որևէ սխեմա չի բացահայտվել ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ԱԱԾ-ում, ո՛չ քննչական մարմիններում և ո՛չ էլ դատախազությունում։ Այսինքն՝ այն մարմինները, որոնք համակարգային կոռուպցիայի ապահովողներն էին և գործիքները, այդ մարմինները կարծես թե զերծ են մնացել այդ համակարգային կոռուպցիայից։ Սա ուշագրավ հանգամանք է, որին պետք է ուշադրություն դարձնել ու ամրագրել, որ այս կառույցները իրենք բացարձակապես կարողություն չեն դրսևորում և քայլ չեն ձեռնարկում իրենց ներսում կոռուպցիոն հանցագործությունների և կոռուպցիոն սխեմաների բացահայտման ուղղությամբ և, հետևաբար, վստահելի չեն հակակոռուպցիոն գործողությունների իրականացման տեսակետից»,- ասաց իրավապաշտպանը։

 

Մեր դիտարկմանը՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ կատարվող գործողություններն էլ, հարուցվող քրեական գործերն էլ իմիտացիոն բնույթի են, Սաքունցը նկատեց. «Իմիտացիոն բնույթի չեն, այլ այս իրավիճակն է, որը ես նկարագրեցի»։

 

Նշենք, սակայն, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո ակնհայտ դարձավ հեղափոխությունից հետո ԱԱԾ գործողությունների իմիտացիոն բնույթը։ Հեղափոխությունից շաբաթներ անց, մեկը մյուսի հետևից ազդարարված աղմկոտ քրեական գործերից որևէ մեկով առ այսօր որևէ առարկայական արդյունք, իրավական հետևանք չկա։ Փոխարենը, մամուլը գրեթե ամենօրյա ռեժիմով լուրեր է հրապարակում Վանեցյանի կողմից այդ քրեական գործերը վիժեցնելու, «ջրելու», նախկինների հետ կոմպրոմիսի գնալու վերաբերյալ։ Հետևաբար, նշված ժամանակահատվածում ԱԱԾ գործողությունների արդյունավետությունը, ինչպես ներկայացվում է կառույցի կողմից, այդքան էլ բարձր համարվել չի կարող։

 

1in.am

Դիտումներ՝ 913

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????