Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անբարոյականություն է․ նախկին ուժերը Արցախի միջոցով փորձում են վերակենդանանալ

May 31, 2019

Տեսադարան

«Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղությամբ». այսպիսի պնդում է անում Բաբայանի գրասենյակը: Կրակոցների համար Բաբայանի թիմը մեղադրում է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, որը առաջադրվելու է Արցախի նախագահի թեկնածու: Նա սատարում է Հայաստանի իշխանություններին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանն էլ մեկ անգամ կոչ էր արել արցախցիներին, որպեսզի առաջիակա ընտրություններում սատարեն այն ուժին, ովքեր սատարում են Հայաստանի իշխանություններին: Ուշագրավ դիտարկումներ կարո՞ղ ենք անել՝ Բաբայանի գրասենյակի հայտարարությն և այս առնչությունների կապակցությամբ: «Առաջին լրատվական»-ի այս հարցին ի պատասխան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մասնավորապես ասաց. «Իհարկե, առաջին հերթին կարևոր է այն մթնոլորտը և այն իրավիճակը, որը պետք է և կարող է ստեղծվել Արցախի նախագահի ընտրությունների հետ կապված: Ցավում եմ, որ դեռ այդ միտումը կա, որ հրազենի օգտագործումը կամ ուժային մեթոդները դեռևս կարող են ընդունելի լինել, կամ ինչ-որ մարդիկ համարեն նախընտրական պայքարի ընթացքում կիրառելու միջոց. դա է, իհարկե, մտահոգիչը: Պարզ է, որ այդ ուղղությամբ պետք է անպայման քննություն իրականացվի, թե ինչքանով են հիմնավոր, և որոնք են եղել նման ավազակային գործողություն, քրեական հանցագործություն կատարելու բուն շարժառիթները: Մյուս կողմից էլ կարևոր է Արցախի իրավապահ մարմինների պահվածքը: Բոլոր դեպքերում,առավել կարևոր է ոչ թե այն՝ ով ում է աջակցում, կամ ով ինչ հավակնություններ ունի, այլ որ՝ նախընտրական պայքարը ընթանա բացառիկ օրինականության սահմաններում»:

 

«Կարծում եմ, որ առավել կարևոր է, որ Արցախը ժողովրդավարական պետության` թեկուզ չճանաչված պետության իր իմիջը պահպանի այս քաղաքական գործընթացներում: Եվ սա փորձություն է հենց Արցախի քաղաքական ուժերի համար, թեկնածուների համար»,- նշեց իրավապաշտպանը:

 

 

1in.am

Դիտումներ՝ 670

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????