


Սպիտակ համայնքում խմբակցության ղեկավարը հեռացվեց կուսակցությունից պատճառով, որ բարձրաձայնել էր այն մասին, որ համայնքի ղեկավարը ստիպում էր որոշումներ կայացնել առանց խմբակցության նիստերի, քննարկման։ Կուսակցական շահը գերադասվեց համայնքային շահին։ Նույն համայնքում համայնքի ղեկավարի որդին ծեծել էր վարչական ղեկավարի ամուսնուն, որովհետև վարչական ղեկավարը թույլատրել էր համայնքի բնակիչներին բողոք ներկայացնել ներհամայնքային տրանսպորտի վերաբերյալ։ Ստացվում է՝ կարելի է ընտանեկան «ռազբոռկաների» մակարդակի հասցնել տեղական ինքնակառավարումը և հեղափոխությունից, ընդվզումից հետո քաղաքացիների մոտ այն ընկալումն է, որ փոխվել են յուրայինները, անթույլատրելի գործողություններ իրականացնող մարդկանց շրջանակը։ Այս փուլում, երբ շատ փխրուն է մեր ժողովրդավարությունը, նման գործողությունները սասանում են ժողովդավարության հիմքերը։

Ելույթն ամբողջությամբ 

Դիտումներ: 1