Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է քաղաքական կամք․ Սաքունց

February 2, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ձերբակալվել է «Պատրոն» Դավիթը` հին զենք մատակարարելու և ՊՆ-ից խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով։

 

365news.am-ը կապ հաստատեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի հետ՝ պարզելու պաշտպանական ոլորտում գնումների գործընթացի մոնիթորինգային աշխատանքներ իրականացրե՞լ են, թե՝ ոչ, ու ինչո՞ւ են առկա խախտումներն ու խնդիրները միայն պատերազմից հետո ի հայտ գալիս։

 

Մարտիրոսյանը նշեց, որ այո, իրավիճակի հիմնական պատճառը գնումների գործընթացում առկա խնդիրներն են․ «Խնդիրները պատերազմից հետո են ի հայտ եկել, քանի որ գնումների համակարգը մի քանի ամիս է՝ ինչ խափանված է, սակայն մինչ օրս պաշտոնական հայտարարություն չկա, թե ինչ պատճառով է համակարգը խափանված։ Բացի դրանից, իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ գնումների գործընթացը միայն մեկ անձի հետ իրականացնելու պրակտիկայում մեծ աճ կա։ Միայն 2021 թվականին հնարավոր կլինի հասկանալ, թե ի՞նչ ծախսեր են արվել, ինչպե՞ս են գործընթացներն ընթացել, ի՞նչն է պատճառը, որ համակարգը չի աշխատել։ Եթե համակարգը չի աշխատում, ոչ ոք չի կարողանում դիտարկել գնումների գործընթացը»։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հետ միասին դեկտեմբեր ամսին հետազոտություն են իրականացրել՝ կապված Հայաստանում կոռուպցիոն ռիսկի հետ, որտեղ անդրադարձ են կատարել նաև պաշտպանական ոլորտում առկա ռիսկերին։

 

Ըստ Սաքունցի՝ երկրում կոռուպցիոն ռիսկեր կան և լինելու են գնումների ընթացքի նկատմամբ ոչ արդյունավետ մեխանիզմների և վերահսկողության բացակայության պատճառով։

 

«Բացի այն, որ ստեղծում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններ՝ դատարան, հակակոռուպցիոն կոմիտե և այլն, շատ կարևոր է նաև առանձին բնագավառներում կոռուպցիայի կանխման, շահերի բախումը բացառող մեխանիզմների մշակումն ու ներդրումը՝ գործընթացների թափանցիկությունը և վերահսկողությունը երաշխավորելու համար։ Իհարկե, եթե հարցը վերաբերում է պաշտպանական ոլորտին, ապա անհրաժեշտության դեպքում պետք է պահպանվի որոշակի գաղտնիություն, բայց գաղտնիությունն էլ պետք է հիմնավոր լինի, այսինքն՝ այդ գաղտնիությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական պետության անվտանգության ապահովման համար, ոչ թե կոռուպցիոն գործընթացները գաղտնիության շղարշի տակ քողարկելու նպատակով իրականացվեն»,- ընդգծեց Սաքունցը։

 

Ինչպես Մարտիրոսյանը, այնպես էլ Սաքունցը պնդում են, որ դեռևս մեկ մարդուց գնումների գործընթացը մնում են գերակա․ «Պաշտպանության բնագավառի գնումների գործընթացում պետք է մեծ մրցակցություն լինի, մինչդեռ մեզ մոտ հակառակն է»։

 

Սաքունցի համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է քաղաքական կամք։

 

365news.am

Դիտումներ՝ 98

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????