Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Բելառուսում ՄԻ պաշտպանության հարցում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ ներկա իշխանությունն այսօր ձեռնպահ քվեարկեց. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եվս մեկ անգամ արձանագրվեց՝ ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը հանձինս պուտինյան բռնապետական ռեժիմի Հայաստանում ժողովրդավարության և իրավական պետության վերականգնման թիվ մեկ խոչընդոտն է:

 

Իմանանք, որ Բելոռուսում մարդու իրավունքների պաշտպանության հարցում ներկա իշխանությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում այսօր ձեռնպահ քվեարկեց:

 

Իհարկե սա ակնհայտ նահանջ է Լուկաշենկոյին շնորհավորելու դիրքորոշումից, և ակնհայտ կես քայլ է այդ խայտառակ դիրքորոշումից հրաժարվելու ուղղությամբ:

 

Բայց հաստատ սա չի վկայում և չի կարող վկայել ՀՀ-ի որպես ժողովրդավարական և մարդու իրավունքների հանդեպ հագանք ունեցող “դուխով” պետության մասին, որն ուներ անցած տարի ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու ժամանակ:

 

Ընդամենը մեկ տարի հերիքեց “դուխը”:

 

Եվ իհարկե այսպես կոչված ընդդիմությունն էլ ծպտուն չի հանի, քանի որ հարցը վերաբերվում է ԵԱՏՄ-ին ու ռազմավարական Պուտլերին, որից մի այլ կարգի են մրսում ինքնիշխան պետության քաղաքական ուժերի գերազանց մեծամասնությունը՝ բացառությամբ մեկ երկուսի:

 

Եվ այս հարցում միակ պատասխանատուն ներկա իշխանությունն է, ոչ նախկին իշխանություները, ոչ էլ ապագա իշխանությունը, ոչ էլ իրավապաշտպանները, ոչ էլ քաղհասարակությունը:

 

Պատկերացնում եմ, եթե աղմուկ չհանեինք, ապա ինչպես կքվեարկեին:

#սորոսըկապչունիմիվախեցեք»:

 

365news.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ