Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մեկնարկում է «Իրավաբանական կլինիկա-2019» ծրագիրը. դիմել կարող են իրավաբանական կուրսերի ուսանողները և երիտասարդ իրավաբանները

February 4, 2019

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Իրավաբանական կլինիկա | Կարողությունների զարգացում | Հայտարարություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019թ. փետրվարից սկսում է «Իրավաբանական կլինիկա-2019» 7-ամսյա ծրագիրը:

 

Ծրագրի նպատակն է բարելավել երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները իրավաբանական խորհրդատվությունների տրամադրման, մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման բնագավառում:

 

Ծրագրին կարող են դիմել իրավաբանական կրթություն ունեցող անձինք և իրավաբանական բաժինների 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ Լոռու մարզից:

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2019թ. փետրվարի 25-ը: Հարցազրույցների արդյունքում ծրագրում ընդգրկվելու հնարավորություն կունենան 15-20 երիտասարդ իրավաբաններ:

 

Ծրագիրը բաղկացած է 2՝ տեսական (2 ամիս) և գործնական (3 ամիս) փուլերից:

 

Տեսական փուլում ծրագրի մասնակիցները գիտելիքներ կստանան ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, այլև ընտանեկան բռնության ենթարկված և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ:

 

Գործնական փուլում ծրագրի մասնակիցները կկիրառեն ստացած գիտելիքները, այդ թվում՝ իրավախորհրդատվություն կտրամադրեն թիրախ խմբերի ներկայացուցիչների Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի և Վայոց Ձորի 5 բնակավայրերում, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացներ կանցկացնեն այդ համայնքների 15-18 տարեկան պատանիների համար:

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է համագործակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և թիրախ խմբերի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ:

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել Անի Չատինյանին  achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեով կամ (374)093-81-92-75  հեռախոսահամարով կամ այցելել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59 հասցեով:

 

«Իրավաբանական կլինիկա» ծրագիրն իրականացվում է 2013 թ.-ից:

 

Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 70 իրավաբաններ որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնագիտական գործունեության ոլորտում:

 

Դիտումներ՝ 3076

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????