Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հաղորդում Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի կողմից վերջին իրադարձությունների վերաբերյալ

March 4, 2019

Հայտարարություններ

Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը խորապես մտահոգված է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի հասարակական ու քաղաքական դիսկուրսի որոշակի մի հատված տարված է մեր և մեր քաղաքացիական հասարակության գործընկերների աշխատանքների վերաբերյալ սուտ մեղադրանքներ տարածելով, որոնք հանգեցրեցին կիրակի գիշերը տեղի ունեցած Նարեկ Մալյանի և Ռեստարտ ուսանողական նախաձեռնության անդամների միջև միջադեպին: Մենք դատապարտում ենք անձի հանդեպ այս և բոլոր տեսակի այլ հարձակումները, ինչպես նաև բոլոր նրանց ովքեր առաջ են տանում կեղծիքը՝ փորձելով պառակտում սերմանել: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին դիմել ողջամիտ ու իրազեկված երկխոսության՝ հաշվի առնելով մեր երկրի համար այս հույժ կարևոր ժամանակահատվածը:

 


Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի դեմ հնչած մեղադրանքները ամբողջովին կեղծ են: Բոլոր տեսակի պնդումները, որ Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը նպատակ ունի վնասել Երևանի պետական համալսարանի հեղինակությանը կամ վարկաբեկել ռեկտոր Արամ Սիմոնյանին, անհեթեթ են, վիրավորական ու սուտ:

 


Հայաստանը գտնվում է կարևոր շրջադարձային մի փուլում. փոխակերպում դեպի ժողովրդավար ու բաց հասարակություն՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումների, անհավասարության ու հանրային անվստահության փակ հասարակությունից:

 


Հեղափոխության սկզբից մենք սատարել ենք սիրո ու համերաշխության վրա խարսխված այս գործընթացը: Մենք կոչ ենք անում նոր Հայաստանին նվիրված բոլոր անձանց աշխատել միասին: Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և բոլոր այն քաղաքացիներին, որոնք առաջ են տանում կայուն համակարգային բարեփոխումները ի նպաստ երկրի բոլոր քաղաքացիների: Մենք դատապարտում ենք բոլոր նրանց, ովքեր ջանում են պառակտել մեր հասարակությունը վախի ու բռնության քաղաքականությամբ:

 


Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը իր դռները բացել է 1997թ.-ին: Այդ օրվանից ի վեր հիմնադրամը օգնություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության լայն շրջանակներին՝ ներառյալ ընտանեկան բռնության ենթարկված կանանց ապաստարաններին, հետաքննող լրագրողներին ու լրատվամիջոցներին, մարդու իրավունքների պաշտպաններին և ընտրությունների ու պետական եկամուտների մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններին: Ավելի քան երկու տասնամյակ մենք գոհունակությամբ օժանդակել ենք նորարարական նախաձեռնություններ կրթության և հանրային առողջապահության ոլորտներում, որոնք ի թիվս այլ ծրագրերի ներառում են նոր մասնագիտացումների ու առարկաների հաստատումը և ավելի քան 6000 գիտական ամսագրերի հասանելիությունը խոշոր պետական բուհերում, ինչպես նաև պալիատիվ խնամքի և անբուժելի հիվանդների ամոքիչ բուժօգնության ներմուծումն ու զարգացումը:

 

Դիտումներ՝ 1207

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????