Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Չմտածե՛ք խուսափել պատասխանատվությունից»․ Արթուր Սաքունց

June 5, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն, որպես իշխանություն լափել ու խժռել են հանրային ռեսուրսները, զավթել են պետությունը՝ մարդկանց հասցնելով աղքատության, զրկել են որակյալ դպրոցում որակյալ կրթություն ստանալու իրավունքից․ դե հարուստների երեխաներն են կարող միայն կրթություն ստանալ (չնայած, դա էլ կասկածելի է), մարդկանց ազատազրկել են իրենց չարած հանցանքների համար՝ միայն իրենց ուզածից այլ կերպ մտածելու համար, սեփականզրկել են, ունեզրկել են, տնազուրկ են արել, հիմա ասում են՝ դե ոչինչ, անցած լինի, պատասխանատվություն չենք վերցնում ու չպետք է նաև պատասխանատվություն կրենք, իսկ պատասխանատվության ենթարկելու պահանջն էլ բաժանում է հանրությանը։ Բա իհարկե, պետք է բաժանի թալանողին, գռփողին, լկտի անպատժելիին օրինապահ, մարդկային արժանապատվությունը հարգողից, անպատժելիության մտածելակերպը օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքը հարգողից։

 

Ավելին՝ դեռ մի հատ էլ թիրախավորում են իրենց իսկ կողմից իրավական, ժողովրդավարական, սոցիալական և ինքնիշխան պետությունը ոչնչացրածների հանցավոր կառավարման հետևանքները, պատճառները բարձրաձայնողներից։

 

Այո, այլևս պետք է բաժանարար գիծ քաշվի անօրինակությունը օրինականություն «լավ մարդ» համարողների առջև։

 

Չի լղոզվելու այդ սահմանը, որից ներքև պետության և նրա քաղաքացիների արժանսպատվության ոչնչացումն է, նվաստացումն է։

 

Այդ սահմանի լղոզմամբ՝ չմտածե՛ք խուսափել պատասխանատվությունից։

 

Դա ոչ միայն Ձեր գնահատականն է լինելու, այլև՝ որևէ հետո եկողների, որ երբևէ մտքերում անգամ չանցկացնեն, թե կարող են սեփական դուքանի տեղ օգտագործել պետությունը, մարդկանց։

 

Ու հիմա նաև եթերն ու օդն աղտոտելով՝ փորձել խուսափել պատասխանատվությունից, չի ստացվելու։

 

Հանգիստ ու զուսպ»։

 

 

kentron.am

Դիտումներ՝ 1119

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????