Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Արժանապատիվ քաղաքացու ընտրություն է. Խախտումների ու էքսցեսների մասով՝ նույնիսկ անհետաքրքիր

«Այս ընտրությունները համեմատության որևէ եզր չունեն նախորդ բոլոր ընտրությունների հետ։ Սովորական ընտրություններ են։ Խախտումների ու էքսցեսների մասով՝ նույնիսկ անհետաքրքիր։ Խախտումների քանակով ու բնույթով որևէ ազդեցություն չունեն ընտրական գործընթացի կամ ընտրողների ընտրական իրավունքի իրացման վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Անկախ դիտորդ» ՀԿ համակարգող Արթուր Սաքունցը։ Նա նշեց, որ սա վիճակ է, որին ձգտում էինք բոլորս։ Ազատ ու արդար ընտրությունները պետք է դիտարկվեն որպես նորմալ վիճակ, այլ ոչ թե արտառոց երևույթ։

 
Արթուր Սաքունցը նշեց, որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը հիմնականում տեխնիկական բնույթ են կրում.«Քաղաքում մթնոլորտը ընտրակաշառքային չէ, այս պահին արժանապատիվ քաղաքացու ընտրություն է։ Ոչ ոք նրան չի ստիպում, կաշառք չի տալիս։ Այս վիճակը պայմանավորված է նրանով, որ իշխանության կողմից չկա հրահանգ խախտելու ընտրական գործընթացը։ Որոշակի բացառություներ կան, որոնք էական ազդեցություն չեն կարող ունենալ ընտրությունների վրա։ Իրապես ազատ և արդար ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է»,-ասաց մեր զրուցակիցը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ