0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին բազայից ՔԿՀ տեղափոխելու հարցով դիմումը դատարանն արդեն ընդունել է. Սաքունց

February 7, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի գործի ընթացքի վերաբերյալ SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասել է, որ սպանության գործով քննությունը շարունակվում է:

 

«Մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին տեղափոխելու հարցով դիմումն արդեն ընդունվել է դատարան: Մենք պաշտոնապես գրություն չեն ստացել, բայց իմացել եմ, որ դատարանն ընդունել է: Երբ գրությունը պաշտոնապես ստանանք, կասենք»,- ասել է Արթուր Սաքունցը:

 

Հիշեցնենք, որ խոսքն այն հայցադիմումի մասին է, որով պահանջ է դրվել մեղադրվող ռուս զինծառայողին տեղափոխել ռուսական ռազմաբազայից ՀՀ ՔԿՀ:

 

«Մենք բողոքարկել ենք քննիչի անգործությունը, որովհետև քննիչը մերժել էր»,- հավելել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչը:

 

Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանը սպանվել  է դեկտեմբերի 2-ի առավոտյան, Գյումրու Սլաբոդկա թաղամասում: Նա այդ պահին աշխատանքի մեջ է եղել, 1961 թվականին ծնված կինը հավաքարարությամբ է զբաղվել: Մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Ղազարյանի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա:

 

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով։

 

shantnews.am

Դիտումներ՝ 246

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը