Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՅԴ-ն չի կարող զարթնել ու խոսել սուպերվարչապետական համակարգից, ոստիկանության կարգավիճակից. Արթուր Սաքունց

October 4, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Սահմանադրական փոփոխությունները պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ առանց քաղաքական ուժերի, որոնք հավանություն էին տվել սուպերվարչապետական համակարգին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՅԴ հայտարարությանը, թե խորհրդարանական ընտրություններից առաջ անդրադարձ կատարվի ՀՀ ոստիկանության կարգավիճակի փոփոխության հարցին՝ նրա գործունեությունն ավելի լայն հանրային և խորհրդարանական վերահսկողության տակ դնելու համար, ինչը նաև պայմանավորված է ընտրական գործընթացներում ոստիկանությանը Կառավարության գործունեության ծրագրով վերապահված դերակատարությամբ:

«Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին, երբ այդ Սահմանադրությունն ընդունվում էր, հենց ՀՅԴ-ն ջերմեռանդորեն «ընկավ մարզերը», քարոզեց փոփոխությունները և այն ժամանակ ծպտուն անգամ չէր հանում սուպերվարչապետական ինստիտուտի, դրա վտանգների մասին:

Այս մասին մենք էինք բարձրաձայնում և հիմա էլ ենք բարձրաձայնում: 

Սերժ Սարգսյանը այդ Սահմանադրությունն իր գործընկեր կուսակցությունների բուռն աջակցությամբ պարտադրեց ժողովրդին՝ նպատակ ունենալով ամրագրել իր և կուսակցության իշխանության շարունակությունը: Մենք ժամանակին նշել ենք, որ դա խորհրդարանական համակարգին բնորոշ չէ: Այն գործիքը, որն ստեղծվել էր իշխանության պահպանման համար, այլևս ժողովրդի ձեռքին է»,- շեշտեց Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունները կարող են ձերբազատվել սուպերվարչապետական համակարգից, ինչի մասին բազմիցս խոսել են:

«Խնդիրն իշխանությունը չէ, խնդիրը հասարակական պահանջն է, պետք է կատարվեն սահմանադրական փոփոխություններ, բայց ոչ ԱԺ-ի այս կազմով , որովհետև իրենք բարոյական իրավունք չունեն սահմանադրական փոփոխություններից, սուպեր վարչապետական կառավարումից, ուժային կառույցների կառուցվածքից մեկնաբանություններ անելու, քանի որ ժամանակին եղել են սուպերվարչապետական համակարգի հիմնավորողները և խրախուսողները: 

Քաղաքականությունը պետք է վերադառնա բարոյական դաշտ, ոչ թե «քյանդրբազության» տիրույթում շարունակի գտնվել»,- ասաց նա:

Արթուր Սաքունցն ընդգծեց,որ խորհրդարանական երկրում խորհրդարանական վերահսկողությունը պետք է ընդլայնվի, բայց այնպես չէ, որ ով քնից զարթնի, կարող է դրանից խոսել:

Դիտումներ՝ 938

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????