Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հիմա ասեմ, որ իրավիճակ է փոխվե՞լ». Արթուր Սաքունց

August 8, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սոցկայքի իր էջում գրել է. «Այսօր Վանաձորի քաղաքացիներից մեկը հայտնեց հետևյալի մասին:

Պոլիկլինիկաներից մեկի տնօրենը պահանջել է, որ նախորդ իշխանությունների օրոք տարիներ շարունակ գործած առողջապահական հիմնարկների աշխատողների կողմից անխտիր, բոլորի կողմից այսպես կոչված Լոռու առողջապահական հիմնադրամին /որի հոգաբարձուների կազմում եղել են, պաշտոնատար անձինք՝ մարզպետ, գլխավոր բժիշկներ և այլն/ կատարված վճարումների մասին երբ քննիչի կհարցնի, ապա հայտնեք, որ կամավոր ես վճարել:

Ուրեմն նախ լկտիության աստիճանը, որ այդ պոլիկլինկայի տնօրենը ակնհայտ ճնշում է գործադրում աշխատողի վրա, երկրորդ, փաստացի ճնշում է գործադրում քրեական գործով անցնող վկայի վրա, և փաստորեն խոչընդոտում է նախաքննությանը:

Հիմա ասեմ, որ իրավիճակ է փոխվե՞լ:

Եվ սա վերաբերվում է բյուջետային հիմնարկի ղեկավարին:

Նախ, մի վախեցեք, Ձեր աշխատավարձերից համատարած, պարբերաբար, անխտիր բոլորից մասհանում են կատարել հիմնարկների հաշվապահության միջոցով այդ հիմնադրամին, և նման զանգվածային և առանց բացառության վճարումները չի կարող կամավոր լինել, երկրորդ, չի կարելի առողջ տրամաբանության դեմ գնալ, հիմա էլ ինչից եք վախենում:

Բայց մյուս կողմից, եթե վախենում եք, ապա շատ մտահոգիչ է, որ ուրեմն դեռ շարունակվում է վախի մթնոլորտը բյուջետային հիմնարկներու՞մ:

Սրանով նաև ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել քննչական մարմիներին, որ բուժաշխատողներին չպետք է հարցաքննել բժշկական հիմնարկներում, նաև պետք է խստիվ պահպանել վկաների գաղտնիությունը, նաև փոքր ինչ կասկածի դեպքում, միջնորդել մարզպետին՝ դադարեցնել հիմնարկի նման վարքագիծ դրսևորող ղեկավարի լիազորությունները, էլ չեմ ասում քրեական պատասխանատվության ենթարկել նմանին:

Սա ինչ բան է, անձնական դյուքանն են դարձրել թե հիմնարկը, թե աշխատողների՞ն:

 
 
Դիտումներ՝ 922

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????