Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին չմասնակցել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29»): Հայտարարության մեջ նշված է․
«ԿՈՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ COP29 ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») նախատեսվում է 2024թ-ի նոյեմբերի 11-24-ն անցկացնել Ադրբեջանում։
СОР29-ն անցկացվելու է մի երկրում, որը 2024թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշմամբ հեռացվել է ԵԽԽՎ-ից մի շարք պատճառներով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շրջափակման կազմակերպման և ռազմական գործողությունների, Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումների պատճառով։
Ադրբեջանական վտարանդիների քաղաքացիական կոալիցիան (AZEX)՝ ի դեմս Մարդու իրավունքների ինստիտուտի (IHR) և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (IRFS), ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակին և թույլ չտալ երկրի ներկայիս իշխանություններին քաղաքական դիվիդենտներ կորզել երկրում COP-29-ի նման լայնածավալ իրադարձությունից:
Ադրբեջանում անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության դեմ ծավալվող ճնշումների ֆոնին ստեղծվում են կեղծ «հանրային» ասոցիացիաներ, օրինակ վերջերս ստեղծված Environment First կոալիցիան, որը առաջ է տանում Ալիևի կառավարության ագրեսիվ և ռազմական օրակարգը: Կոալիցիայի հիմնադիրներից է Ամին Մամեդովը, ով 2022-2023 թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման ակտիվ մասնակից։ Շրջափակման արդյունքում շուրջ 120.000 մարդ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից, ջեռուցումից և դեղորայքից։ Կեղծ բնապահպաններին այնուհետև փոխարինել են զինվորականները։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը բռնի տարհանվել են իրենց տներից։ Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց էթնիկ զտման։
Ադրբեջանն ընդլայնում է ածխածնի վրա հիմնված վառելիքի արտադրությունը՝ խոշոր նավթային ընկերությունների և որոշ քաղաքական առաջնորդների աջակցությամբ: Միևնույն ժամանակ, զգալիորեն աճում են կլիմայական ռիսկերը և շրջակա միջավայրի վնասներ։ Ապշերոնի թերակղզու տարածքը աղտոտված է նավթով և նավթամթերքներով, բերիլիումով, կապարով, ուրանով ։ Աղտոտված տարածքը կազմում է 21,3 հազար հեկտար (TASIS 2009):
«Ազեր-Յոդ» ՍՊԸ-ն ռադիոակտիվ յոդ է արտանետում Միլ Մուգանի ոռոգման ջրանցք, որը ջուր է մատակարարում Ադրբեջանի Նեֆթչալի շրջանի Միրղուրբանլի և Յենի Գըշլագ գյուղերը։ Բնակիչները դժգոհել էին, սակայն կառավարության կողմից վերահսկվող մամուլը հարցազրույց է վերցրել միայն ընկերության աշխատակիցներից։
2023թ. Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել ցիանային պոչամբարի կառուցմանը, որը նախատեսված էր Գյադաբայի ոսկու և արծաթի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած թափոնների համար: Բնակիչների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել էին բռնի գործողություններ՝ մահակների, ռետինե փամփուշտների, պղպեղի և արցունքաբեր գազի կիրառմամբ: Որևէ ադրբեջանական կազմակերպություն հանդես չի եկել ի պաշտպանություն Սոյուդլու գյուղի բնակիչների և շրջակա միջավայրի։
Անկախ հասարակական կազմակերպությունների և ազատ մամուլի մասնակցությունը COP 29-ին Բաքվում չունի անվտանգության երաշխիքներ, չի կարելի բացառել սադրանքները կամ այդ երկրից բռնի վտարումը, ինչպես դա եղավ Շվեյցարիայի խորհրդարանի անդամ Նիկ Գուգերի հետ Ադրբեջանում 2024թ. նահագահական ընտրությունների ժամանակ, ով կոպիտ և ցուցադրաբար արտաքսվեց Ադրբեջանից՝ չնայած Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված դիտորդի կարգավիճակին և շվեյցարական դիվանագիտական անձնագրին։
«Մենք մտահոգված ենք կլիմայական ակտիվիստների անվտանգությամբ, ովքեր գնալու են COP29-ին: Մենք գիտենք, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը շատ սահմանափակ է իր գործունեության մեջ և չի կարող ապահով կերպով պաշտպանել սոցիալական կարևոր հարցեր: Մեր անդամներն արդեն խտրականության են ենթարկվել կլիմայի շուրջ բանակցությունների ժամանակ, ուստի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի անվտանգությանը և քաղաքացիական հասարակության մասշտաբային մասնակցությանը COP29-ին», – նման մտահոգություն է հայտնել միջազգային խոշորագույն CAN EECCA կլիմայական ցանցի համակարգող Օլգա Բոյկոն:
Մենք՝ ներքոստորագրյալ ՔՀԿներս, հաշվի առնելով Ադրբեջանի վերաբերյալ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների՝ ԵԽԽՎ-ի դիրքորոշումը, քաղաքացիական հասարակության բազմաթիվ հայտարարությունները միջազգային հարթակներում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչպես նաև մերժելով ադրբեջանական կեղծ էկոլոգիական կազմակերպությունների և կոալիցիաների՝ Ալիևի բռնապետական ռեժիմի ագրեսիվ քաղաքական օրակարգ պարտադրելու մանիպուլյատիվ փորձերը՝ կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը չմասնակցել նավթ արդյունահանող լոբբիի կողմից կազմակերպվող քաղաքական շոուին՝ COP29-ին։
Հայտարարությունը բաց է միանալու համար։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
«Դալմա-Սոնա» բնապահպանական հիմնադրամ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Հելսինկյան ասոցիացիա» Իրավապաշտպան ՀԿ
«Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
«Հայկական բնապահպանական ճակատ» Կամավորական նախաձեռնություն
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Հաջողակ կին» ՀԿ
«Հանրային Վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ
«Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ
«Նոր հորիզոններ» ՀԿ
«Կանաչ փոփոխություն» ՀԿ
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
Հանրային լրագրության ակումբ
«Սինեմարթ» երիտասարդական ՀԿ
«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
Քիմիական անվտանգության կոալիցիա
Իրավունքների զարգացման և պաշտպանության Հիմնադրամ
«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/745603.html
© factor.am
Armenian NGOs disseminated a statement appealing civil society representatives not to participate in COP 29 to be held in Azerbaijan.
The statement says,
“CALLING CIVIL SOCIETY NOT TO ATTEND COP29 IN AZERBAIJAN
The 29th session of the Conference of the Parties to the United Nations Framework Convention on Climate Change (“COP29”) is scheduled to be held on November 11-24, 2024 in Azerbaijan.
СОР29 will be held in a country that was expelled from the Parliamentary Assembly of the Council of Europe (PACE) by the decision of the PACE in 2024 for many reasons, in particular, the organization of the blockade of Nagorno Karabakh and military operations, continuous violations of human rights in Azerbaijan, because of the persecutions against opposition politicians and independent media. The Civil Coalition of Azerbaijani Exiles (AZEX), represented by the Institute for Human Rights (IHR) and the Institute for Freedom and Safety of Journalists (IRFS), calls on UN member countries to objectively assess the situation with human rights and democracy in Azerbaijan and not allow the current authorities to receive political dividends by holding such a large-scale event as COP-29 in Azerbaijan.
Against the backdrop of pressures against the independent press and civil society in Azerbaijan, fake “public” associations are being created, such as the recently formed Environment First coalition, which promotes the aggressive and military agenda of the Aliyev government. One of the founders of the coalition is Amin Mamedov, who was an active participant in the siege of Nagorno Karabakh in 2022-2023. As a result of the blockade, around 120,000 people were deprived of basic necessities, heating and medicine. The fake environmentalists were then replaced by the military. Ethnic Armenians of Nagorno Karabakh were forcibly displaced from their homes.
Azerbaijan is expanding production of carbon-based fuels with support from major oil companies and some political leaders. At the same time, climate risks and environmental damage are increasing significantly. The area of Absheron peninsula is polluted with oil and oil products, beryllium, lead, uranium. The contaminated area makes up 21.3 thousand hectares (TASIS 2009).
“Azer-Iod” LLC emits radioactive iodine into the Mil Mughan irrigation canal, which supplies water to Mirgurbanli and Yeni Geshlag villages of Neftchala District in Azerbaijan. Residents complained, but the government-controlled press interviewed only the company’s employees.
In 2023, Söyüdlü Village residents in Gadabay District, Azerbaijan, protested against the construction of a cyanide tailings dump, which was intended for the waste generated by the operation of the Gyadaba gold and silver mine. Violent actions were taken against the residents by law enforcement agencies, using batons, rubber bullets, pepper and tear gas. No Azerbaijani organization has come forward in defense of the inhabitants of Söyüdlü village and the environment.
The participation of independent non-governmental organizations and the free press in COP 29 in Baku does not have security guarantees, provocations or forced expulsion from the country cannot be ruled out, as happened with the member of the Swiss parliament Nick Guger during the 2024 presidential elections in Azerbaijan, who was rudely and demonstratively deported from Azerbaijan despite the status of an accredited observer at the Central Committee of Azerbaijan and a Swiss diplomatic passport.
“We are concerned about the safety of climate activists who will go to COP29. We know that civil society in Azerbaijan is very limited in its activities and cannot safely advocate for important social issues. Our members have already been discriminated against during the climate negotiations, so the Secretariat of the United Nations Framework Convention on Climate Change should pay special attention to security and large-scale civil society participation at COP29,” said Olga Boyko, coordinator of the largest international climate network CAN EECCA.
We, the representatives of the civil society, taking into account the PACE position of the authoritative international organizations regarding Azerbaijan, the numerous statements of the civil society on the international platforms regarding human rights violations in Azerbaijan, as well as rejecting the manipulative attempts of the Azerbaijani fake environmental organizations and coalitions to impose an aggressive political agenda of the Aliyev dictatorial regime, call civil society not to participate in the political show organized by the oil lobby at COP29.
The Statement is open to join.
- “EcoLur” Informational NGO
- “Center for Community Mobilization and Support” NGO
- “Ecological Public Union” NGO
- “Dalma-Sona” Environmental Foundation
- Helsinki Civil Assembly Vanadzor office
- “Helsinki Association” Human Rights Defending NGO
- Transparency International Anti Corruption Centre
- “Green Armenia” Environmental NGO
- “Ecological Right” NGO
- “Human Rights Research Center” NGO
- “Prospective Development Center” NGO
- “Armenian Forests” NGO
- “Armenian Environmental Front” Voluntary Initiative
- “Khazer” Ecological and Cultural NGO
- “Direct Democracy” NGO
- “Pink Armenia” NGO
- “Peace Dialogue” NGO
- “Women resource center” NGO
- “Success Lady Youth” NGO
- “Public Oversight” NGO
- “Spitak Helsinki Group” human rights NGO
- “New Horizons” NGO
- “Green Changes” NGO
- “Martuni Women’s Community Council” NGO
- “Goris Press Club” NGO
- “Public Journalism Club” NGO
- “Cinemart” youth NGO
- “Civil Youth Center” NGO
- Chemical Safety Coalition
- Law Development and Protection Foundation
- “For Equal Rights” NGO”.
[:]