Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ-ը բողոքարկել է Գյումրու համայնքապետ Վ․ Ղուկասյանի դեմ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը

ՀՔԱՎ-ը բողոքարկել է Գյումրու համայնքապետ Վ․ Ղուկասյանի դեմ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը 

ՀԻՇԵՑՈՒՄ 

2025 թվականի մարտի 31-ին ուղիղ եթերում այնժամ դեռևս Գյումրու համայքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հրապարակավ հայտարարեց եկեղեցում սպանել քահանայի, ով կպսակադրի ԼԳԲՏ+ անձանց։ Եթերը լի էր ատելության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրելու խոսքերով։ 2025թ․-ի ապրիլի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ։   

Ի պատասխան Կազմակերպության հաղորդման՝ ապրիլի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահամանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործության քննության գլխավոր վարչությունը որոշում էր կայացրել վարույթ չնախաձեռնելու մասին։ Սույն որոշումը ապրիլի 23-ին  բողոքարկվեց ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 25-ին մերժեց ներկայացրած բողոքը։ Սպառելով դատախազական բողոքարկամ ընթացակարգով առերևույթ հանցագործության հիմքով քրեական վարույթի նախաձեռնման հնարավորությունը՝ Կազմակերպությունը մայիսի 29-ին դիմել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։  

ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ հրապարակային խոսքում անձանց կամ առանձին խմբերի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն  քարոզելու դեպքում պետությունը պետք է քրեական պատասխանատվություն սահմանի։ Ուստի, Հայաստանի Հանրապետությունը ունենալով պոզիտիվ պարտականություն, պարտավորվում է իր ներպետական օրենսդրությամբ  նմանատիպ վարքագծի պայմաններում  ապահովել յուրաքանչյուր անձի ինքնորոշման իրավունքը՝ թույլ չտալով նրանց նկատմամբ խտրական և անհանդուրժող վերաբերմունքի դրսևորումներ, առավել ևս, երբ նման վարքագիծը դրսևորվում է պետական պաշտոնյայի կողմից։ 

Կազմակերպության կողմից ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայցրած բողոքով՝ խնդրել ենք ՀՀ գլխավոր դատախազությանը և վարույթ չնախաձեռնած քննիչին պարտավորեցնել առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ՝ ապահովելով պատշաճ, համակողմանի և անաչառ քննություն։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր