Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ի պատասխան ՀՀ քաղաքացիների անհանգստությունների

🗣Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շահույթ չհետապնդող #իրավապաշտպան կազմակերպություն է, ոչ թե փաստաբանական գրասենյակ։

✅ Կազմակերպությունն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում Մարդու իրավունքների և ազատությունների Եվրոպական կոնվենցիայով սահմանված մարդու հիմնարար իրավունքների խախտման դեպքերում, սակայն ոչ բոլոր քաղաքացիներին, քանի որ կազմակերպության #մարդկային ու #ֆինանսական ռեսուրսները անսահման չեն, ավելին սահմանափակ են։ Առաջնահերթությունը տրվում է սոցիալապես անապահով և խոցելի խմբերի ներկայացուցիչներին։

Որպես հավելում նշենք, որ կազմակերպության 4️⃣ փաստաբանները ներկայումս ներգրավված են ընդհանուր 1️⃣2️⃣6️⃣ ներպետական դատական գործերում (51 վարչական գործ, 39 քրեական գործ, 33 քաղաքացիական գործ, 3 գործ հակակոռուպցիոն դատարանում) և 250-ից ավելի ՄԻԵԴ-ի դատական գործերում։ Այդ թվում ՀՔԱՎ-ը տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության շրջանակներում դատական գործեր ունի ՀՀ դատարաններում ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության։

Կազմակերպության #թիրախ խմբերն են

👉Զինծառայողներ, զորակոչիկներ և նրանց ընտանիքներ

👉Ռազմագերիներ, անհայտ կորածներ, հակամարտություններից տուժածներ և նրանց ընտանիքներ

👉 Հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքներ

👉 Դատապարտյալներ, ձերբակալվածներ, կալանավորներ և նրանց ընտանիքների անդամներ

👉 Թմրամիջոց գործածողներ և նրանց ընտանիքներ

👉 Քրեական գործերում ներգրավված վկաներ, տուժածներ, կասկածյալներ, մեղադրյալներ և նրանց ընտանիքներ

👉 Քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ, իրավապաշտպաններ

👉 Ընտրողներ, դիտորդներ

👉 Կրոնական փոքրամասնություններ

👉 Քաղաքական հետապնդման ենթարկվող օտարերկրյա քաղաքացիներ

👉 Բռնի տեղահանվածներ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ