Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից ՀՀ-ի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները և պետության անելիքները․ Քննարկում

#խոշտանգումը Հայաստանում շարունակում է մնալ համակարգային ու չլուծված խնդիր, որը խորապես խարխլում է մարդու արժանապատվության և արդարադատության նկատմամբ վստահությունը։ Չնայած միջազգային պարտավորություններին ու օրենսդրական բարեփոխումներին, խոշտանգման արմատախիլ արվելու վերաբերյալ իրական արդյունքները նվազ են, իսկ անպատժելիության մթնոլորտը՝ դեռևս գերակա։

2025 թ․ հունիսի 2️⃣7️⃣-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպեց «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից ՀՀ-ի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները և պետության անելիքները» խորագրով մասնագիտական քննարկում։ Քննարկումը կայացավ Խոշտանգումների դեմ պայքարի միջազգային շաբաթվա շրջանակում՝ OMCT-ի աջակցությամբ, Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundationի, Protection of Rights without Borders` «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ / LDPF Foundationի հետ համատեղ։

📍 Քննարկման ընթացքում ներկայացվեցին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի վերաբերյալ, որոնք հրապարակվել էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված պարբերական զեկույցի հիման վրա։ Քննարկման առանցքում էին պետության պարտավորությունները և անհրաժեշտ քայլերը՝ կոնկրետ ոլորտներում, որոնց վերաբերյալ Կոմիտեն արտահայտել էր մտահոգություն․ ոստիկանություն, քրեակատարողական հիմնարկներ, զինված ուժեր, հոգեկան առողջության հաստատություններ, ինչպես նաև գենդերային և ընտանեկան բռնությունների կանխարգելման մեխանիզմներ։

✅ Բանախոսություններով հանդես եկան պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ոլորտային փորձագետներ, ինչպես նաև խոշտանգման ենթարկված անձինք։ Պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրին իրենց արձագանքներն ու մեկնաբանությունները ՄԱԿ-ի կոմիտեի առաջարկությունների վերաբերյալ, իսկ խոշտանգման ենթարկված անձինք կիսվեցին վերապրածով՝ շեշտադրելով թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգեբանական հետևանքները։

📍 Քննարկումն ուղեկցվեց կոնկրետ դեպքերի ներկայացմամբ, համակարգային խնդիրների վերհանմամբ և լուծումների առաջարկներով։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ