Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Մանիֆեստ Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակի կապակցությամբ

Քաղաքացիական համերաշխության հարթակը և գործընկեր կազմակերպություններս Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակի կապակցությամբ հանդես եք գալիս Մանիֆեստով՝ կոչ անելով վերադառնալ Հելսինկյան սկզբունքներին՝ որպես խաղաղության և անվտանգության հիմնաքար։ Ընդգծում ենք, որ ներկայիս միջազգային ճգնաժամերը, այդ թվում՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիան Ուկրաինայի դեմ, ԵԱՀԿ-ում որոշումների կայացման դժվարությունները և մարդու իրավունքների խախտումների նկատմամբ անպատժելիությունը, ցույց են տալիս անվտանգության հանդեպ համապարփակ մոտեցման հրատապ անհրաժեշտությունը։ Կոչ ենք անում պետություններին և ԵԱՀԿ-ին իրական քայլեր ձեռնարկել իրենց հանձնառությունների կատարման ուղղությամբ՝ կենտրոնում դնելով մարդու անվտանգությունը, արդարադատությունը, քաղաքացիական մասնակցությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Մանիֆեստը՝

A Civil Society Manifesto on the 50th Anniversary of the Helsinki Final Act | Civic Solidarity Platform: Մանիֆեստ Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակի կապակցությամբ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ