Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ Արդյո՞ք հաղթահարվում է անպատժելիությունը»

November 21, 2024

Գործունեություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք

2024թ․-ի նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ  «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ Արդյո՞ք հաղթահարվում է անպատժելիությունը» խորագրով համաժողովը։ Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել

🔹 Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ 

🔹  Ն․Գ․ պարոն Պատրիկ Սվենսոնը՝ Հայաստանում Շվեդիայի դեսպան

🔹  Անահիտ Մանասյանը՝  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան 

🔹  Ռուստամ Բաքոյանը՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար

🔹 Նաիրա Սուլթանյանը՝  Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախագահ

 

Համաժողովը բաղկացած էր 3 պանելային քննարկումից։  

 

1️⃣-ին պանելային քննարկումը նվիրված է խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների արդյունավետությանը։ 

🔹ՀՔԱՎ գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը քննարկմանը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2023թ․ դեկտեմբերի 7-ի հանձնարարականները՝ ուղղված Զինված ուժերում խոշտանգումների դեմ պայքարին։

 

 

🔹ՀՔԱՎ գրասենյակի Սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման բաժնի համակարգող Մարիետա Թեմուրյանը ներկայացրեց հոգեբուժական և խնամքի հաստատություններում  վատ վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ միջազգային կառույցների հանձնարարականները։

 

 

 

 

🔹ՀՔԱՎ գրասենյակի Իրավաբանական բաժնի փաստաբան Նուշիկ Տեր-Մովսիսյանը անդրադարձավ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից հանձնարարականների իրականացման վիճակին։

🔹Պանելային առաջին քննարկումը եզրափակեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը՝ ներկայացնելով ՄԻՊ-ի գնահատականները խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի տեսանկյունից։

 

 

Կառուցողական քննարկման համար  անդրադարձ ելույթներ ունեցան ՀՀ մի շարք պետական մարմիններից ներկայացուցիչներ՝

🔘 ՀՀ Արդարադատության նախարարություն

🔘 ՀՀ Պաշտպանության նախարարություն 

🔘 ՀՀ Առողջապահության նախարարություն

🔘 ՀՀ Ներքին գործերի նախարարություն

 

2️⃣-ին պանելային քննարկմանը բանախոսները ներկայացրին Խոշտանգման գործերով ահազանգերի  քննության արդյունավետությունը ։

🔹ՀՔԱՎ գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ներկայացրեց խոշտանգման գործերով հաղորդումների քննության արդյունավետությունը՝ ՄԻԵԴ վճիռների գնահատման տեսանկյունից։

🔹 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը անդրադարձավ վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերին խաղաղ հավաքների ընթացքում

🔹Իրավունքների զագացման և պաշտպանության հիմնադրամի փորձագետ Դավիթ Գյուրջյանը ներկայացրեց վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերով հարուցված, այնուհետև կասեցված և վերսկսված գործերով նյութերին ծանոթանալու և բողոքարկման անհնարինության մասին։

Պատասխան ելույթներով հանդես եկան ՀՀ Գլխավոր դատախազության,ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

 

Համաժողովի 3️⃣-րդ պանելային քննարկմանը ՀՔԱՎ գրասենյակի Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյանը ներկայացրեց Խոշտանգումների կանխարգելման ինստիտուցիոնալ և օրենսդրական խնդիրները:  Քննարկումն ավարտեց «Այստեղ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Տիգրան Դովլաթյանը, ով անդրադարձավ խոշտանգման զոհերի հոգեբանական վերականգնմանը և վերականգնման գործում պետության պարտավորություններին։

 

 

 Համաժողովը իրականացվել է Շվեդիայի ֆինանսավորմամբ։ 

 

Դիտումներ՝ 45

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????