Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է Վրաստանի իշխանությունների բիրտ գործողությունները

December 8, 2024

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

🇦🇲🇬🇪🇪🇺 ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է Վրաստանի իշխանությունների բիրտ գործողությունները Վրաստանում խաղաղ ցուցարարների դեմ եւ իր աջակցությունն է հայտնում Վրաստանի ժողովրդին ու քաղհասարակությանը՝ հանուն ժողովրդավարության եւ եվրոպական ինտեգրման պայքարում։
 
 
 
Խոր մտահոգությամբ և ցավով ենք հետևում վերջին օրերին եղբայրական Վրաստանում իշխանությունների կողմից խաղաղ հավաքների ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառվող անհամաչափ եւ բիրտ ուժի, արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և չդադարող բռնությունների դաժան տեսարաններին։ Վերջին օրերին ոստիկանության և ուժայինների կողմից ինքնաբուխ խաղաղ ցույցերը ցրելու նպատակով կիրառված անհամաչափ բիրտ ուժի հետևանքով վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիներ, ուսանողներ, երիտասարդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։
 
 
Դատապարտում ենք մարդկանց ազատ կամարտահայության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի և ժողովրդավարական գործընթացների նմանօրինակ ճնշումը։ Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին, ուժային կառույցներին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել անդառնալի ողբերգական հետևանքների։ Ինչպես նաև, ընդգծում ենք, որ հարևան Վրաստանում նման ոչ ժողովրդավար զարգացումները թողնելու են բացասական ազդեցություն մեր ամբողջ տարածաշրջանում քաղաքական իրավիճակի վրա։
 
 
Վերջին օրերին տեղի ունեցող քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության անհամաչափ գործողությունների հետևանքով վիրավորվածներին և տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և ուժ։ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ նրանում համախմբված կազմակերպություններս մեր ամուր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում ԱլԳ ՔՀՖ Վրաստանի ազգային պլատֆորմին և բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության, ազատության, մարդու իրավունքների ու Վրաստանի ժողովրդի ընտրած և մայր օրենքով՝ սահմանադրությամբ ամրագրված եվրոպական անշեղ ուղու անսասանության։
 
 
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի Ազգային պլատֆորմ
 
 
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտոն ՀԿ
Իրավունքի Եվրոպա միավորում
Ազատ Քաղաքացի ՀԿ
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիա
«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ
Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ- կրթական ՀԿ
Գյումրու Երիտասարդական միություն
Շիրակի պետական համալսարանի ՈՒսանողական Խորհուրդ
«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա»
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
"Շողեր միություն" սոցիալ֊ կրթական ՀԿ
«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիա
Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբ
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
"Եվրոպական հետազոտությունների գործակալություն" հիմնադրամ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Աուդիո-Վիզուալ ՀԿ
«Ընտանիք և համայնք» ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
«Տաթևիկ» ՀԿ
Սոսե Կանանց Հիմնահարցեր ՀԿ
«Էկոթիմ» ՀԿ-ն
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
"Լուսաստղ" ՀԿ
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
«ԱՐՄԵՆ-ՖԻԼՄ»ԿՐԹԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿՐՊՈՒԹՅՈՒՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն»
Ավագ սերնդի միավոում ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
«Վիննեթ Հայաստան կանանց կենտրոնների ցանց»
«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ.
«Խաղաղության երկխոսության» ՀԿ
Դիտումներ՝ 5

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????