December 13, 2024
Նորություններ
Դեկտեմբերի 12-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ "I shall not hate" ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը տրամադրել էր Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը՝ ցուցադրման սահմանափակ իրավունքով։
I shall not hate-ը պաղեստինցի բժշկի անձնական և միաժամանակ համամարդկային պատմության մասին է։ Իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ գլխավոր հերոսի և համանուն գրքի հեղինակի՝ Իզելդին Աբուելայշի ճակատագիրը նրան տանում է Գազայի փախստականների ճամբարից մինչև Տորոնտոյի համալսարան և Իսրայելի Գերագույն դատարան: Իզելդինի խոսքով իր կյանքի ճամփորդության ողջ ընթացքում գլխավոր թշնամին ատելությունն էր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ էր անսահման հանդուրժողականություն ու ներելու շնորհ։
I shall not hate-ը տպագրվել է 2011թվականին և արժանացել մի շարք մրցանակների։ Գիրքը նոմինացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի համար, դարձել բեսթսելլեր, արժանացել «Search for Common Ground», «Middle East Institute», «Stavros Niarchos Prize for Survivorship» և մի շարք այլ մրցանակների։ Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի խոսքով՝
-Այս գիրքը անհրաժեշտ դաս է ընդդեմ ատելության և ռևանշի։
Դիտումներ՝ 7