Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետի թափուր հաստիքի համար

 

Հաստիքի անվանումը

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ

 

Հիմնական պարտականությունները 

 

  • Կազմակերպության կողմից օգտագործվող տեխնիկական ռեսուրսների` համակարգիչ, տպիչ սարք, սկաներ, պատճենահանող սարք, տեսախցիկ, լուսանկարչական ապարատ եւ այլն, անխափան շահագործման ապահովում, պրոֆիլակտիկ ստուգում, թերությունների հայտնաբերում և վերացում
  • Համակարգչային ծրագրերի տեղակայում, թարմացում
  • Համակարգչային ցանցի անխափան աշխատանքի ապահովում
  • Ինտերնետ կապի անխափան աշխատանքի ապահովում
  • Իրավախորհրդատվության բազայի ծրագրային գործարկմանն աջակցություն
  • Ինտերնետային կայքի սպասարկում և կարգավորում, ամսական վերլուծության ներկայացում
  • Մեթոդական աջակցություն, աշխատանքային գործիքների մշակում և ներդրում
  • Կազմակերպության աշխատակիցներին տեխնիկական ռեսուրսների օգտագործման ժամանակ համապատասխան խորհրդատվության տրամադրում
  • Կազմակերպության ինֆորմացիոն կառավարման եւ տեխնիկայի օգտագործման քաղաքականության նկատմամբ վերահսկողության ապահովում

 

Անհրաժեշտ հմտություններ, որակներ 

 

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացությունն առավելություն է
  • Համակարգչային պարտադիր գիտելիքներ – MS Word, MS Excel, MS PowerPoint, Photoshop, Google Docs, WordPress
  • Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ
  • Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
  • Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
  • Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություն
  • Անհրաժեշտության դեպքում ոչ աշխատանքային ժամերին կազմակերպության գործունեությանն աջակցելու պատրաստակամություն

 

Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչեւ 2018թ.-ի սեպտեմբերի 16-ը:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր