ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթ հետևյալ անվանակարգերում.
- Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ/հաղորդում
- Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ
- Լավագույն մարդկային պատմություն
- Լավագույն ֆոտոպատմություն
- Լավագույն մուլտիմեդիա նյութ
—
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՕՆԼԱՅՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2019 թ. սեպտեմբերի 15-ը (ժամկետը երկարաձգվել է):
—
Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2018 թ. նոյեմբերի 15-ից 2019 թ. սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
Մրցանակաբաշխության արարողության վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նույն միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև «Հանրային լրագրության ակումբ» և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ների կողմից հայտարարված՝ Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթի մրցանակաբաշխությունը:
2018 թ. կայացած մրցանակաբաշխության մասին՝ ԱՅՍՏԵՂ